Նրա Խոսքը կատարող մրրկալից քամի: Սաղմոս 148.8

Սաստիկ փոթորիկների եւ անձրեւների ժամանակ երբեւէ եղե՞լ ես անտառում, հանդիպե՞լ ես դրանից ավելի տխուր ու տրտում տեսարանի: Քամին սուլում է ծառերի մերկ ճյուղերի մեջից, անձրեւը իջնում գետնին թափված տերեւների վրա, շրջապատը լցվում է նրանց խշշոցներով, կարծես գերեզմաններից եկած ձայներ լինեն: Ամեն ինչ փոխված է եւ տխուր: Սակայն ծառերի հետ այսքան անգթորեն վարվող քամիները, գետնին ընկած փտած տերեւներն են, որ հաջորդ գարնանը պիտի օգնեն այդ նույն ծառերին վերակենդանանալ եւ ծաղկել նոր կյանքով ու աննման գեղեցկությամբ:

Դրա համար է, որ դու այսօր ավելի՛ զորավոր ես, ավելի մաքուր եւ ավելի հաստատուն: Այս բոլորը քո արցունքների, հառաչանքների եւ փորձությունների պտուղներն են: Դու եւ շուրջիններդ էլ գիտեք, որ դու այսօր ավելի վստահելի ես, ավելի անձնուրաց, ավելի հասուն, ավելի կարեկից եւ ավելի իմաստուն, ուր էլ որ գտնվես, եւ մթնոլորտդ ավելի ջինջ է ու ավելի հաճելի:

Մրրկալից քամիները Նրա կամքն են կատարում, ու այն անձը, որ այս քամիների մեջից լսում է Աստվածային թեւերի շարժման ձայնը, օրհնում է Աստծուն այս փոթորիկների համար: Եւ թավալվող գոռացող ալիքները իրեն ավելի մոտ են տանում հավիտենական ու անշարժ ժայռին: Ինչպես որ փոթորիկները ծառն են զորացնում, նույնպես տառապանքը մաքրում է անտրտունջ տառապողի հոգին, հաստատուն եւ պտղաբեր դարձնում նրան:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.