Թոռնիկի բողոքը
Տղան բողոքում է տատիկին իր վատ կյանքի համար՝ խնդիրներ դպրոցում, ծնողների, առողջության հետ: Այդ ընթացքում տատիկն ուտելիք էր պատրաստում: Նա հարցնում է թոռնիկին՝ սովա՞ծ չես, չե՞ս ուզում ինչ-որ բան ուտել:
-Իհարկե՛,-պատասխանում է թոռնիկը:
Տատիկն այդ ժամանակ ասում է.
-Վերցրո՛ւ կարագը:
-Ֆո՜ւ,- բողոքում է թոռնիկը:
-Գուցե՞ երկու թարմ ձու,-առաջարկում է տատիկը:
-Ո՛չ, տատի՜կ:
-Իսկ ի՞նչ կասես ալյուրի ու սոդայի մասին,- հարցնում է տատիկը:
-Տատի՜կ,-պատճառաբանում է թոռնիկը,-այս ամենն ուտելի չէ:
-Ճի՛շտ է, առանձին-առանձին այս մթերքներն այնքան էլ համեղ չեն, սակայն եթե դրանք միացնես ճիշտ ձևով, կստացվի համեղ թխվածք:
Այսպես է գործում Աստված: Դու հաճախ հարց ես տալիս, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս դժվարություններ ու խնդիրներ քո կյանքում, բայց քեզ պետք է միայն վստահել Նրան և իմանալ, որ Նրա բաղադրատոմսով, վերջ ի վերջո, կստացվի ինչ-որ արտառոց բան: