Ու արա՛ ասածիդ պես… որպեսզի Քո անունը հավիտյան մեծարվի: Ա Մնաց. 17.23-24

Սա աղոթքներից ամենաօրհնյալ աղոթքն է: Շատ անգամ մենք խնդրում ենք բաներ, որոնք մեզ երբեք չեն խոստացվել: Երբեմն էլ, Դավիթի նման վստահ ենք, թե Իր կամքի համաձայն է մեր խնդրվածքը, եւ այդ ժամանակ է, որ վստահությամբ ասում ենք. «Ասածիդ պես արա»: Ու չկա ավելի զորավոր, ավելի օրհնյալ եւ ավելի ապահով կերպ, քան Աստծուն ցույց տալ Իր խոստումը եւ խնդրել կատարում: Երբեք չի լինելու որեւէ տագնապ, որեւէ պայքար կամ կասկած, այլ պարզապես վերցնելու է Իր ստորագրած մուրհակը եւ խնդրել վճարումը, ցույց տալ Իր խոստումը եւ պահանջել նրա կատարումը առանց որեւէ կասկածի: Նաեւ մեր խնդրանքը լինելու է հստակ: Ավելի լավ է մեկ մասնավոր խնդրվածք ներկայացնել Նրան, քան թե մի քանի անորոշ խնդիրներ: Վեր. Ֆ. Պ. Մէյըր

Յուրաքանչյուր խոստում Աստծո գրությունն է, ուստի նրա գործադրությունը կարող ենք ակնկալել Իրենից այս բանավոր աղոթքով. «Թող ասածիդ պես լինի»: Արարիչը երբեք չի խաբի իր այն արարածին, ով վստահում է Իրեն, եւ հատկապես երկնավոր Հայրը երբեք չպիտի դրժի այն, ինչ որ խոստացել է Իր զավակին:

«Հիշիր Քո խոսքը, որին Քո ծառային հուսալ տվեցիր»: Խոսքը պարտադրիչ աղոթք է երկու պատճառներով. «Սա Քո խոսքն է, ինչու՞ խոստացար, եթե պիտի չկատարես: Ինձ հուսախա՞բ պիտի անես, երբ այդ հույսը Դու դրեցիր իմ մեջ»: Ս. Հ. Սպերջն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.