«Եվ այս արեք իմանալով ժամանակը. որ ժամ է արդեն քնիցն զարթնել. Որովհետև մեզ հիմա ավելի մոտ է փրկությունը՝ քան թե այն ժամանակ՝ որ հավատացինք»  /Հռոմեացիս 13.11/։

Չափից շատ մի՛ հոգնեք և մի՛ տարվեք ձեր ամենօրյա պարտականություններով, քանի որ դրանք կարող են գողանալ ձեր արժեքավոր ժամանակը կամ կարող են ստիպել ձեզ քնել: Կյանքի այս գրվածքները հրատապ կոչ են վեր կենալու, արթուն լինելու և գիտակցելու, թե ինչ է Աստված անում: Երբ դու արթուն լինես և իմանաս, թե ինչ է Աստված անում, այդ ժամանակ կիմանաս, թե դո՛ւ ինչ պետք է անես: Հապաղելու ժամանակն ավարտված է. այժմ վեր կենալու և գործի անցնելու ժամանակն է:

Իսրայելի զավակներն անապատում թափառեցին շատ ավելի երկար, քան անհրաժեշտ էր: Նրանք մեծաքանակ ոչխարների պես աննպատակ ճամփորդում էին. երբեմն շեղվում ու դժգոհում էին, երբեմն էլ հնազանդվում՝ ցերեկը հետևելով ամպի սյունին, իսկ գիշերը՝ կրակի սյունին: Բայց երբ նրանք հավաքվեցին, որպեսզի վրան խփեն Մովաբի դաշտավայրում, որը սահմանակից էր խոստացված երկրին, նրանց հավաքական ներկայությունն ակնհայտ դարձավ, և հարևան ազգերն իմացան նրանց ժամանելու մասին: Բռնության ենթարկված ստրուկները՝ իսրայելացիները, որպես Աստծո թագավորական ընտանիք, կորցրել էին իրենց ինքնությունը: Այդքան երկար տարիներ անապատում թափառելուց հետո նրանք պատրաստվում էին այդտեղ բնակություն հաստատել: Նրանք այլևս թափառական չէին. նրանք Աստծո ընտրյալ երկրպագողներն էին և այնտեղյակ պատերազմողները:

Սիրելինե՛րս, մենք իսկապես վախեցնում ենք թշնամուն, և նա ամեն բան անում է, որպեսզի մեզ ետ պահի Աստծո գործն առաջ տանելուց: Եվ եթե մենք լիովին արթուն և գործուն լինենք, նա չի կարող մոտենալ և շղթայել մեզ: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ նա մեզ թմրեցնող դեղամիջոց է տալիս, որպեսզի մենք չկարողանանք անել այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու:

Մենք պետք է արթնանանք, վեր կենանք և հիշենք, թե ով ենք մենք, և որպես Լույսի զավակներ՝ դեմ կանգնենք չարին, որն այս աշխարհի մեջ է:

Լիզա Բիվեր, «Երբ արթնանում են կին առյուծները» գրքից

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.