Սուրբ Ծնունդի պարադոքսը․ գտի՛ր տարբերությունը
Եթե ես զարդարում եմ տունս եղևնու ճյուղերով, գունավոր լույսերով, խաղալիքներով, բայց մոռանում եմ Սուրբ Ծնունդի իմաստը, ուրեմն՝ ես ավելին չեմ, քան ինչ-որ դեկոր։
Եթե ես ամբողջ օրն անցկացնում եմ խոհանոցում՝ համեղ ուտեստներ, աղանդերներ պատրաստելով, ուրեմն՝ ես ավելին չեմ, քան՝ խոհարարը։
Եթե ես ժամերով դիտում եմ ամանորյա ֆիլմեր ու ժամանակ չեմ տրամադրում սուրբծննդյան պատմությունը Աստվածաշնչից ընթերցելու համար, ուրեմն՝ ես ավելին չեմ, քան՝ հանդիսատեսը։
Մանուկ Հիսուսի նկատմամբ սերը դրդում է կիսատ թողնել խոհանոցի աշխատանքը և գրկել զավակիդ։
Սուրբծննդյան սերը չի բղավում երեխաների վրա, ովքեր «ոտքի տակ են ընկնում», այլ՝ գոհանում է Աստծուց, որ նրանք կան։
Մոմերը կմարեն, հույզերը կհանդարտվեն, նվերները կանցնեն, թխվածքները կուտեն, ամանորյա տոնածառը կհավաքվի, բայց Աստվածային նվերը՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, կմնա հավիտյան։