Սունկը և կատուն
Մի մարդ գնաց անտառ և շատ սունկ հավաքեց։ Օրհնության առատությունից նա որոշեց հրավիրել իր ընկերներին և հյուրասիրել։ Նա պատրաստեց սնկով ապուր, սնկով աղցան։ Անգամ աղանդերն էր սնկով պատրաստված։ Բոլորին շատ դուր եկավ համեղ պատրաստությունը․․․ Իսկ մնացորդները որոշեցին տալ կատվին, որ պտտվում էր նրանց շուրջը։
Ընթրիքից հետո հյուրերը դուրս եկան բակ զբոսնելու։ Հենց դուրս եկան, տեսան կատվին փրփրած բերանով գրեթե անշարժ վիճակում։ Բոլորը միանգամից վազեցին հիվանդանոց, ստամոքսի լվացում արեցին և վերադարձան տուն․․․ Տանը նրանք տեսան, որ կատուն փոքրիկ կատուներ է ծնել․․
Պարզվում է՝ մահվան և ծննդաբերության նախանշանները նույնն են․․․
Երբեմն մեզ թվում է՝ մեռնում ենք, իսկ իրականում մենք կանգնած ենք ինչ-որ մեծ բանի առջև։ Երբեմն մտածում ենք՝ սա վերջն է, բայց պարզվում է՝ դա միայն սկիզբն է․․․
Եթե կյանքումդ դու հիմա մեծ ճնշման տակ ես և մտածում ես, որ փակուղում ես, պատրաստվի՜ր ծննդաբերության․․․
Եթե մեծ դժվարություններ ունես, ուրեմն՝ դու նոր բեկման շեմին ես․․․
Ջ․ Ֆրանկլին