1.    Լսի՛ր առանց ընդհատելու.

«Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ» (Առակաց 18. 13):

2.      Խոսի՛ր առանց մեղադրելու.

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Հակոբոս 1. 19):

3.      Տո՛ւր առանց խնայելու.

«Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում» (Առակաց 21.26):

4.      Խոստացի՛ր առանց մոռանալու.

« Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է» (Առակաց 13.12):

5.      Պատասխանի՛ր առանց վիճելու.

«Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով» (Առակաց 17.1):

6.      Եղի՛ր սիրո մեջ.

«Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը» (Եփեսացիս 4.15):

7. Արա՛ առանց տրտնջալու.

«Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների» (Փիլիպեցիս 2.14):

8. Հավատա՛ առանց երկմտելու.

«Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13.7):

9. Ների՛ր առանց կշտամբելու.

«Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք» (Կողոսացիս 3.13):

10.  Աղոթի՛ր առանց դադարի.

«Անդադար աղօթք արէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.17):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.