Շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ»,- ասված է հաղորդագրությունում: