• Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով:
  • Հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը լավացնում է հիշողությունը, ուշադրությունը, արձագանքման ժամանակը և առաջադրանքները կատարելու հմտությունները՝ դեպի ուղեղ արյան հոսքի ավելացման հաշվին:
  • Այն լավացնում է տեսողությունը վատ տեսանելիության պայմաններում, նպաստում է արյան ճնշման իջնելուն:
  • Շոկոլադի օգտագործումը կանխում է բշտիկների առաջացումը:
  • Սև շոկոլադի օգտագործումը կարող է մաշկը պաշտպանել արևից:
  • Շոկոլադը օգտակար է սրտի համար:  Պարբերաբար շոկոլադ օգտագործող մարդկանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%-ով:
  • Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը բավարար է 45.5 մետր քայլելու համար։
  • Շոկոլադը զինվորների սննդակարգում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
  • Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովն անցնի:
  • Ըստ Մեծ Բրիտանիայի գիտնականների՝  շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ:
  • Շոկոլադը բնական ցավազրկող է:
  • Շոկոլադի օգտագործումը կարող է կանխել ատամի քայքայումը:
  • Շոկոլադի օգտագործումը կարող է բարելավել տեսողությունը:
  • Շոկոլադը հազի դեմ բնական միջոց է համարվում:
  • Ըստ վիճակագրության՝ շոկոլադն անհրաժեշտ է հղիներին՝ ուժեղ նյարդեր ու լավ առողջություն ունենալու համար:
  • Շոկոլադն ուրախության չափաբաժին է. մեկ սալիկ շոկոլադը բավարար է «երջանկության հորմոնի» արտադրման համար:
  • Շոկոլադն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ:

Հ.Գ.Աստվածաշունչն էլ քաջալերում է մեզ. «Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.32):

Չէ՞ որ քաղցրությունը Սուրբ Հոգու պտուղն է, ուրեմն՝ քաղցր լինենք, և ինչպես շոկոլադն է քաղցրացնում և ուրախացնում, այնպես էլ մեզ շրջապատող մարդիկ թո՛ղ զգան ու վայելեն Սուրբ Հոգու քաղցրությունն ու անուշահոտությունը մեր միջոցով:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.