Շոկոլադե քո քաղցրությունը…
- Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով:
- Հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը լավացնում է հիշողությունը, ուշադրությունը, արձագանքման ժամանակը և առաջադրանքները կատարելու հմտությունները՝ դեպի ուղեղ արյան հոսքի ավելացման հաշվին:
- Այն լավացնում է տեսողությունը վատ տեսանելիության պայմաններում, նպաստում է արյան ճնշման իջնելուն:
- Շոկոլադի օգտագործումը կանխում է բշտիկների առաջացումը:
- Սև շոկոլադի օգտագործումը կարող է մաշկը պաշտպանել արևից:
- Շոկոլադը օգտակար է սրտի համար: Պարբերաբար շոկոլադ օգտագործող մարդկանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%-ով:
- Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը բավարար է 45.5 մետր քայլելու համար։
- Շոկոլադը զինվորների սննդակարգում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
- Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովն անցնի:
- Ըստ Մեծ Բրիտանիայի գիտնականների՝ շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ:
- Շոկոլադը բնական ցավազրկող է:
- Շոկոլադի օգտագործումը կարող է կանխել ատամի քայքայումը:
- Շոկոլադի օգտագործումը կարող է բարելավել տեսողությունը:
- Շոկոլադը հազի դեմ բնական միջոց է համարվում:
- Ըստ վիճակագրության՝ շոկոլադն անհրաժեշտ է հղիներին՝ ուժեղ նյարդեր ու լավ առողջություն ունենալու համար:
- Շոկոլադն ուրախության չափաբաժին է. մեկ սալիկ շոկոլադը բավարար է «երջանկության հորմոնի» արտադրման համար:
- Շոկոլադն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ:
Հ.Գ.Աստվածաշունչն էլ քաջալերում է մեզ. «Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.32):
Չէ՞ որ քաղցրությունը Սուրբ Հոգու պտուղն է, ուրեմն՝ քաղցր լինենք, և ինչպես շոկոլադն է քաղցրացնում և ուրախացնում, այնպես էլ մեզ շրջապատող մարդիկ թո՛ղ զգան ու վայելեն Սուրբ Հոգու քաղցրությունն ու անուշահոտությունը մեր միջոցով: