Շքեղ եղջյուրներով եղջերուն
Մի երիտասարդ եղջերու շատ գեղեցիկ եղջյուրներ ուներ, եւ դրանցով նա շատ էր հպարտանում։ Իր շրջակայքում ոչ մի կենդանի այդքան շքեղ եղջյուրներ չուներ։ Իր կողքին մեծանում էին վայրի այծերը, որոնց եղջյուրները փոքր էին եւ ծուռ։ Նրանց տեսնելով՝ եղջերուն անընդհատ ծիծաղում էր նրանց վրա, իսկ երբ հանդիպում էր վայրի վարազներին, որոնք ընհանրապես եղջյուրներ չունեին, արհամարհանքով քմծիծաղում էր եւ քիթը տնկած հեռանում՝ համոզվելով, որ ինքը իրապես հպարտանալու տեղ ունի։ Բայց ահա մի բան կար իր մեջ, որ բոլորովին սրտովը չէր՝ իր ոտքերը. դրանք չափազանց բարակ էին եւ բոլորովին էլ չէին տարբերվում մյուսների ոտքերից։
Մեկ օր կրակ բռնկվեց անտառում։ Բոլոր կենդանիները վախից խուճապի էին մատնվել եւ վազելով փախչում էին որ կողմ որ կարող էին։ Եվ հենց այդ ժամանակ մեր եղջերուն իրապես գնահատեց իր ոտքերի ամբողջ արժանապատվությունը. նրանք այնքան արագընթաց էին, որ տանում էին նրան քամուց էլ արագ։ Նա անցավ բոլոր վարազներին եւ այծեղջերուներին եւ անտարակույս կփրկվեր անտառը լափող կրակից, եթե միայն չլինեին իր եղջյուրները. դրանք հանկարծ ամուր մխրճվել էին խիտ թփերի մեջ։ Չկարողանալով շարժվել՝ եղջերուն խուճապահար շուրջն էր նայում. բոլոր կենդանիները վազքով անցնում էին իր կողքով, կրակը գնալով ավելի էր մոտենում իրեն, իսկ նա քարացած ոչինչ չէր կարող անել։
Հենց այդ ժամանակ նա հասկացավ, թե իրականում որքա՜ն լավն են իր ոտքերը եւ որքան անպիտան՝ իր եղջյուրները, որոնք մի ամբողջ կյանք իր հպարտության եւ պարծանքի առարկան էին եղել…։
Աղբյուրը՝ facebook.com