Սովորական սև ագռավը մտնում է ռեստորան և տեսնում անկյունում նստած մի ճերմակ ագռավի։

Նա վեցնում է դրամապանակը և ցուցադրաբար բացականչում․

-Մատուցո՜ղ, ես բոլոր այցելուների համար ուտելիք եմ պատվիրում, բացի այս սպիտակ ագռավից։

Մատուցողը վերցնում է գումարը և կերակուր մատուցում բոլորին, բացի սպիտակ ագռավից։

Սակայն իրեն անհարմար զգալու փոխարեն սպիտակ ագռավը ուղղակի նայում է սովորական սև ագռավին, ժպտում ու բացականչում․

-Շնորհակա՜լ եմ։

Սա ավելի է զայրացնում սև ագռավին։ Նա նորից հանում է դրամապանակը և բացականչում․

-Մատուցո՜ղ, այս անգամ ես բոլորին հյուրասիրում եմ գինի, բացի սպիտակ ագռավից։

Մատուցողը վերցնում է գումարը և բոլորին հյուրասիրում գինի, բացի սպիտակ ագռավից։

Բայց հակառակ բարկանալու սպիտակ ագռավը կրկին բացականչում է․

-Շնորհակա՜լ եմ։

Սև ագռավը, զայրույթից կատաղած, մոտենում է դեպի բարը և հարցնում․

-Այս ագռավի հետ ի՞նչն այն չէ։ Ես գնեցի բոլորի համար ուտելիք ու գինի այս ռեստորանում, իսկ նա ինձ բացականչում է՝ շնորհակալ եմ։ Նա, ինչ է, խելագա՞ր է։

Մատուցողը ժպտում է և ասում․

-Ո՛չ, նա ուղղակի այս ռեստորանի տերն է։

· Հեռու մնացե՛ք զայրույթից․ այն ցավ է պատճառում միայն ձեզ․

· Եթե դուք ճիշտ եք, պետք չէ բարկանալ․

· Եթե սխալվում եք, չունեք որ մի իրավունք նեղանալու․

· Համբերությունն ընտանիքում սերն է․

· Համբերությունն այլ մարդկանց նկատմամբ հարգանքն է․

· Համբերությունը քո նկատմամբ վստահությունն է․

· Համբերությունն առ Աստված հավատքն է․

Հիշե՛ք, որ ամեն փորձություն մեր կյանքում մեզ տալիս է հնարավորություն լինելու ավելի  լավը կամ վատը․․․

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.