«Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք» (Հովհաննես 13.35)։

Որպես քրիստոնյաներ՝ մենք կանչված ենք ուրիշներին սեր ցուցաբերելու: Ինչպես վերոհիշյալ Խոսքն է ասում, ուրիշները կիմանան, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք, եթե իրար վրա սեր ունենանք (Հովհ. 13.35): Շատ մարդիկ սերը դիտում են զուտ որպես զգացմունք, սակայն այն շատ ավելին է: Ճշմարիտ սերն արտահայտվում է մեր գործողությունների միջոցով: Հարկ չկա, որ այդ գործողությունները լինեն անհնարին ու ճնշող:

Հիսուսի՝ սերը ցուցաբերելու լավագույն եղանակներից մեկը պարզ, ամենօրյա արարքներն են… Օրինակ՝ ինչ-որ մեկին փոքրիկ նվեր տալը կամ խոսակցություն սկսելը ընկճված մարդու հետ, ով ընկերոջ կարիք ունի: Կամ՝ մթերքով լի պայուսակ տալը միայնակ մորը, ով ապրում է ներքևի փողոցում և պայքարում հաց վաստակելու համար: Սեր ցուցաբերելը կարող է նույնիսկ այնքան հասարակ լինել, որքան փողոցի անցորդին, միջանցքում կամ խանութում գտնվող մարդուն ժպտալը և բարևելը:

Կան բազմաթիվ եղանակներ Քրիստոսի սերը ցույց տալու համար: Երբ Նրա սերը ցույց ես տալիս որևէ մեկին, դա կարող է փափկացնել այդ մարդու սիրտը, և մինչ դու կիմանաս, նա էլ իր հերթին միջոցներ կգտնի ուրիշներին սեր ցուցաբերելու համար: Այնպես որ հռչակի՛ր Աստծո սերը և թո՛ւյլ տուր, որ Նա առաջնորդի քեզ: Միգուցե հենց հիմա Նա քո սրտում դնում է ինչ-որ մեկին: Ես ուզում եմ, որ Հիսուսի հանդեպ իմ սերն արտացոլվի այն բանում, թե ինչպես եմ ես սեր ցուցաբերում ուրիշների հանդեպ՝ նույնիսկ նրանց, ում միգուցե դժվար է սիրել: Եթե ես կարողանամ Աստծո սիրով փափկացնել մեկ կարծրացած սիրտ, միգուցե այդ մարդն էլ սիրով փափկացնի մեկ ուրիշի սիրտ, այդ ուրիշն էլ կհասնի մյուսներին, և այսպես Աստծո սերը կտարածվի…Ու շուտով մենք կունենանք սիրո հեղափոխություն:

Աղոթքի սկիզբ․

«Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ իմ սերը Քո հանդեպ արտացոլվի ուրիշներին սեր ցուցաբերելու միջոցով: Ցո՛ւյց տուր՝ ինչպես կարող եմ սեր ցուցաբերել ամեն մեկին, ում դնում ես իմ ճանապարհին»։

Ջոյս Մայեր

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.