Զգացմունքները մարդկային կյանքի մի մասն են։ Մենք չենք կարող լիովին ձերբազատվել դրանցից, և շատ դեպքերում մենք չենք դրանք ընտրում։ Մենք պարզապես որոշակի զգացմունքներ ենք ունենում՝ անհանգստություն, ընկճվածություն, ոգևորվածություն և այլն։

Մշտական զգացողությունների վտանգը

Այնուամենայնիվ, զգացմունքների ամենավտանգավոր կողմը միայն հույզերը չեն կամ դրանց հետևանքով կատարված գործողությունները։ Այլ այն, որ սատանան օգտագործում է մշտական զգացմունքները, որպեսզի իր սցենարը ստեղծի մեր կյանքի համար։ Դրանով ուզում եմ ասել, որ նա օգտագործում է զգացմունքները, որպեսզի ազդի մեր ինքնաընկալման վրա։

Որպես օրինակ՝ եկե՛ք վերցնենք իմ կյանքը։ Երիտասարդ հասակում ես պայքարում էի ամաչկոտության դեմ, հատկապես՝ անծանոթ մարդկանց շրջանում։ Այն խոչընդոտ էր հանդիսանում մարդկանց հետ շփման համար․ ես չէի կարողանում հաղորդակցվել իմ հասակակիցների հետ, և նրանցից շատերն էլ չէին շփվում ինձ հետ։ Դրա համար տարիներ շարունակ ես ինձ զգում էի մյուսներից տարբեր, անհաջողակ։ Քանի որ այդ զգացողությունները մշտական բնույթ էին կրում, դրանք դարձան առանցքային կետեր սցենարում, որ ես ընտրել էի ինձ համար։ Դրա հետևանքով ես սկսեցի հավատալ, որ «այնպիսին չեմ, ինչպես մյուսներ», «ես անհաջողակ եմ»։ Ես համարում էի դրանք իմ բնության մի մասը և ամաչում էի դրանից։

Նոր «Ես»-ի ընտրություն

Երբ տասնվեց տարեկանում վերստին ծնվեցի, իմ նախկին ինքնությունը միանգամից չփոխվեց։ Ինձ չօգնեցին ո՛չ կամքի ուժը, ո՛չ հավատքի աճը։ Ինձ համար առավել շոշափելի փոփոխությունները եղան այն ժամանակ, երբ ավելի հստակ սկսեցի հասկանալ ճշմարտությունը, որ Աստծո Խոսքն ասում էր իմ մասին։ Օրինակ՝

«Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նա  նոր արարած է։ Հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ»։ 2 Կորնթացիներին 5.17

«Մենք Նրա ձեռքի գործն ենք...»։ փեսացիներին 2.10

Ես հասկացա, որ այդ իրողությունները մեկնարկային կետեր են Քրիստոսով նոր մարդու համար։

Չնայած՝ ես երբեք չէի ընտրել, թե ինչ պետք է զգամ, բաց հիմա ես ընտրության հնարավորություն ունեմ։ Ես կարող եմ շարունակել թույլ տալ հին բաներին սահմանափակել ինձ կամ կարող եմ բացահայտել ինձ Քրիստոսի մեջ իմ նոր բնությունով ՝ անկախ իմ զգացմունքներից։ Այլ խոսքերով, ես կարող էի համաձայնել, որ Աստծո Խոսքն ավելի իրական է, քան այն, ինչ ես զգում եմ։ Ես այդպես էլ արեցի և շարունակում եմ անել։ Դրա արդյունքում իմ «Ես»-ը «Ես անհաջողակ եմ»-ից փոխվեց «Ես Աստծո զավակն եմ, ես կատարյալ եմ, ես արարման պսակն եմ»։

Դուք այն չեք, ինչ զգում եք

Եթե ներկայումս պայքարում եք ինչ-որ բանի դեմ, որը ձեզ դուր չի գալիս, ցանկանում եմ ձեզ քաջալերել՝ դուք այն չեք, ինչ զգում եք, ինչից վախենում եք կամ ընկնում։ Լսե՛ք, հաղթանակը չի նշանակում, որ դուք պետք է դադարեք զգալ, այլ նշանակում է, որ դուք այլևս չեք ճանաչվելու ձեր զգացմունքներով, քանի որ ձեզ համար նոր «Ես» եք ընտրել, որը գտնվում է «Քրիստոսի մեջ»։ Իսկ Քրիստոսի մեջ մենք ազատ ենք ամոթից, և սատանան չի կարող մեղադրել մեզ, որովհետև խոսքը գնում է ոչ թե մեր, այլ Հիսուսի մասին, Ում մեջ  մեղադրողը չի կարող որևէ թերություն գտնել։

Աղբյուրը՝ bogoblog.ru

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.