Սարդը և ճանճը
Սարդը մի ճանճի էր ընտրել իր համար՝ որպես նոր զոհ, բայց ճանճն ամենևին էլ հիմար չէր ու սարդոստայնի մեջ չէր ընկնում: Ինչեր ասես, որ չէր հորինում սարդը, որտեղ ասես, որ չէր հյուսում իր ցանցը, բայց ճանճը չէր ընկնում ու վերջ: Վերջապես սարդն ասաց.
- Վե՛րջ, ա՛յ ճանճ, ես քեզ չեմ հաղթի: Երևում է դու յուրահատուկ ճանճ ես, ու ես կծառայեմ քեզ: Նստիր սարդոստայնի վրա ու հրամայիր, ինչ սիրտդ ցանկանում է:
Նստեց շոյված ճանճը սարդոստայնի եզրին ու… Սարդն ինքն էլ այդքան դյուրին հաղթանակ չէր սպասում:
Ահա՛, թե որքան ուժեղ են լինում հպարտությունն ու շողոքորթությունը:
Հ․Գ․ Աստվածաշունչն էլ զգուշացնում է․«Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16․18):