Ռավի Զախարիասի 31՝ ամենախորիմաստ արտահայտությունները
Ռավի Զախարիասը հեռացավ այս կյանքից՝ գնալով իր երկնային տուն։ Այնուամենայնիվ, նրա հզոր ազդեցությունը դեռ երկար կմնա մեզ հետ, և շատ հավատացյալներ, ովքեր երկար տարիներ հետևել են նրա ուսմունքին և ծառայությանը, նրան դեռ շատ երկար կհիշեն: Հայտնի լինելով որպես իմաստուն և աստվածապաշտ քրիստոնյա աստվածաբան, Զախարիասը նաև հեղինակ էր ավելի քան 30 գրքեր, հանդիսանում էր «Ռավի Զախարիաս» միջազգային հովվական ծառայության հիմնադիրը, միջազգային ավետարանիչ և ռադիոհաղորդումների հաղորդավար էր, և այս ամենի նպատակը՝ Հիսուս Քրիստոսի լույսն ու սերը ջախջախված աշխարհով մեկ տարածելն էր:
Ծնվել է Հնդկաստանում 1946թ-ի մարտի 26-ին և մինչև 17 տարեկանը՝ նրա ինքնասպանության փորձ կատարելու տարիքը, եղել է աթեիստ: Այդ դեպքից հետո՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ, քրիստոնյա աշխատակիցը նրա մայրիկին Աստվածաշունչ է նվիրում և քաջալերում նրա համար կարդալ Հովհաննես 14 գլխից: Զախարիասը ավելի ուշ ասել է, որ Հովհաննես 14.19 հատվածը խորապես դիպել է իր սրտին. «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք»: Նա ասել է. «Սա կարող է լինել իմ միակ հույսը, կյանքի նոր ճանապարհը։ Կյանք, ինչպես սահմանված է հենց Կյանքի հեղինակի կողմից: Նա իր կյանքը հանձնեց Քրիստոսին՝ աղոթելով. «Հիսուս, եթե դու այն անձն ես, ով իրական կյանք է տալիս, ապա ես դա ուզում եմ: Խնդրում եմ, ինձ դուրս հանիր այս հիվանդանոցի մահճակալից ապաքինված, և ես խոստանում եմ, որ ոչ մի քար չի մնա անկոտրուն անբեկանելի Ճշմարտությունից»: Եվ 48 տարի շարունակ, վերապատվելի Զախարիասն հենց այդպես էլ արեց. տարածեց Քրիստոսի հույսը ամենուր, ուր գնում էր:
2020 թվականի մարտին նա հայտարարեց, որ իր մոտ ախտորոշվել է հազվագյուտ և չարորակ քաղցկեղ: Թեև նա բուժվում և քիմիոթերապիա էր ընդունում, այնուամենայնիվ, նրա վիճակը աստիճանաբար և, ցավոք, ավելի վատթարանում էր: Ռավին վերադարձավ տուն՝ Ատլանտա, որտեղ՝ իր կյանքի վերջին օրերին շրջապատված էր իր սիրելի ընտանիքի անդամներով:
Զախարիասի դուստրը՝ Սառա Զախարիաս Դևիսը, իր հայրիկի զորեղ կյանքի, սիրո և ծառայության մասին արտահայտվել է հետեւյալ կերպ. «Իր Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր այն ամենասիրելի թեման, որի մասին նա մշտապես ուզում էր խոսել։ Նույնիսկ իր կյանքի վերջին օրերին, երբ խոսելու էներգիա և կարողություն անգամ չուներ, նա խոսակցության ամեն թեմա փոխում էր Հիսուսի մասին, եւ թե ինչ է Տերը արել: Նա անդադար զարմանում էր, թե ինպես Աստված ընտրեց տասնյոթամյա՝ անհուսության և անհավատության մեջ մխրճված թերահավատին, կանչեց նրան սուրբգրյան ճշմարտության փառահեղ հույսի և հավատքի կյանք՝ տարածելու Բարի լուրն ամբողջ աշխարհով 48 տարի… Այսօր, իմ աննման հայրիկը ավելի կենդանի է, քան երբեւէ: Մենք շնորհակալ ենք Աստծուց նրա համար և պարտավորվում ենք կիսվելու այս ճշմարտությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն մեզ այնքան ժամանակ, քանի դեռ Տերը մեզ չի կանչել մեր հավիտենական տուն»:
RZIM-ը պատվում է Ռավիի ազդեցիկ կյանքն այս տողերով. «Ռավիի սիրտը մարդիկ էին: Նրա տարերքն ու կյանքի հիմնական գործն օգնելն էր մարդկանց, որպեսզի նրանք ընկալեին փրկության ավետարանի գեղեցկությունը: Մեր աղոթքն է, որ, նրա հեռանալով էլ անգամ, շատերը ծանոթանան Հիսուսի փրկագնող շնորհքին՝ Ռավիի ժառանգության և համաշխարհային թիմի միջոցով ՝ «Ռավի Զախարիաս Միջազգային Ծառայություն»- ով:
Ռավի Զախարիասի 31 ամենազորեղ արտահայտությունները
Սեր
1. «Սերը պարտավորություն է, որը փորձվելու է հոգևոր կյանքի ամենախոցելի ոլորտներում, պարտավորություն, որը կստիպի քեզ կայացնել շատ բարդ որորշումներ: Դա պարտավորություն է, որը պահանջում է աշխատանք քո ցանկության, ագահության, հպարտության, իշխանության, վերահսկելու ցանկության, խառնվածքի, համբերատարության, եւ այն բոլոր և գայթակղիչ ոլորտների հետ, որոնց մասին Աստվածաշունչը հստակ ասում է: Այն պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ, ճիշտ այնպիսին, ինչպիսին Հիսուսը ցուցաբերում է մեզ հետ ունեցած իր հարաբերություններում»:
2. «Եթե ճշմարտությունը չհամեմվի սիրով, ապա այդ նույն ճշմարտությունն իր տիրոջը կդարձնի անտանելի և ճշմարտությունը մերժող»:
3. «Սերը դժվար աշխատանք է: Այն իմ իմացած ամենադժվար աշխատանքն է։ Աշխատանք, որից դու իրավունք չունես արձակուրդ վերցնելու»:
Աստվածային կամք և կանչվածություն
4. «Բայց բոլորի ամենամեծ երազանքը Աստծուն ճանաչելն է և իմանալը, թե Նա ինչ է նախատեսել քո կյանքի համար»:
5. «Աշխարհը ստեղծվել է մարմնի համար: Մարմինը ստեղծվել է հոգու համար: Եվ հոգին ստեղծվել է Աստծո համար»:
6. «Չկա ավելի մեծ հայտնագործություն, քան Աստծուն՝ որպես քո ճակատագրի հեղինակ տեսնելը»:
7. «Կանչվածությունը Աստծո կողմանե քո էության ու բծախնդրության ձևավորումն է՝ Իր ընտրության համեմատ Նրան ծառայելու համար»:
Ճշմարտության և Քրիստոսի որոնումներում
8. «Մենք իրավունք ունենք հավատալու մեր ուզածին, բայց ամեն հավատացած բան չէ, որ ճշմարիտ է»:
9. «Հաճախ մենք տեղյակ չենք, թե որքան մոտ ենք այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է՝ կարծելով, թե չունենք: Իր ողորմությամբ, Աստված բոլորիս մեջ ինչ-որ տեղ ոսկի է թաքցրել, որ բավարարում է մեր կարիքը հուսահատ պահերին»:
10. «Բացառություն է Ճշմարտության սահմանումը»:
11. «Ուրիշի՝ սխալական լինելու իրավունքի հարգանքը չի նշանակում, որ այդ սխալը ճիշտ է»:
12. «Իմ նպատակն է բավարարել այն մարդկանց քաղցն ու ձգտումը, ովքեր փնտրում են ճշմարտությունը»:
13. «Ճշմարտությունն այն է, որ, երբ դրա ցանկապատը հանվի, առաջին հերթին խելացի կլինի հարցնել, թե ինչու էր այն դրվել այնտեղ»:
14. «Երբ դու հետեւում ես կրոնին, դու գալիս ես ինչ-որ վայր: Երբ դու հետեւում ես Հիսուս Քրիստոսին, դու գալիս ես Անձի մոտ»:
Աղոթք և Քրիստոնեություն
15. «Կարծում եմ պատճառը, որ մենք երբեմն սխալ զգացողություն ենք ունենում, թե Աստված շատ հեռու է, նրանից է, թե ինչ տեղ ենք թույլ տվել Նրան զբաղեցնել: Մենք Նրան հեռու ենք պահել, և այն ժամանակ, երբ կարիք ունենք և աղոթքով կանչում ենք Նրան, զարմանում ենք, թե որտեղ է Նա: Նա Հաստատ հենց այն վայրում է, որտեղ մենք Նրան թողել ենք»:
16. «Կարևոր է հասկանալ, որ աղոթքի կյանքն է, որ կերտում է Աստծուն փառավորող կերպար»:
17. «Միայն Քրիստոսի հանդեպ իրական հավատքի եւ ապաշխարության միջոցով է հնարավոր փրկվել: Ոչ մի կրոնական գործունեություն բավարար չէ. միայն ճշմարիտ հավատն առ Հիսուս Քրիստոսի»:
Պայքար և ցավ
18. «Այսպիսով մի վախեցիր պայքարից. ավելի լավ է ընդունիր այն: Ընդունիր այն մտքով, որ Մեծն Վարպետը կվերցնի քո բոլոր պայքարները, հարցերը, հիասթափությունները և վախերը, և կօգտագործի դրանք քո հավատքը կառուցելու համար, և որ ավելի կարեւոր է, կդարձնի քեզ այն տղամարդը կամ կինը, ով նման է Հիսուս Քրիստոսին»:
19. «Ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը, որ, չնայած այս պահին իմ կյանքում վատ բաներ են տեղի ունենում, այնուամենայնիվ, ես վերջապես հասկացա այս բոլոր պայքարների իմաստը: Քո ցավալի անցյալում կան մի շարք հիանալի պահեր, որոնց գեղեցկությունը, միգուցե, այն ժամանակ չէիր նկատել»:
20. «Դու երբեք չես հասնի մարդու հոգուն, մինչև չհասկանաս նրա ցավերը»:
21. «Աշխարհն ավելի մեծ և գեղեցիկ է, քան իմ փոքր պայքարը»
Հավատք
22. «Այն, ինչին հավատում եմ իմ սրտում, պետք է իմաստ ունենա նաև իմ մտքում»:
23. «Հավատը մտքի բան է: Եթե չհավատաս, որ Աստված հսկում է և քեզ ստեղծել է նպատակով, ապա դու հաստատ կսայթաքես աննպատակության բարձր ծովերից՝ խեղդվելով ներկայիս հոսանքներում և գալիք անիրականության մեջ»:
24. «Կարճ ասած, քրիստոնեական հավատքը մեզ հիշեցնում է, որ մեր հիմնական խնդիրը ոչ թէ բարոյական, այլ ավելի շատ հոգևոր է: Սա չի նշանակում, որ մենք բարոյականություն չունենք, այլ այն, որ բարոյական կյանքը միայն ինքն իրենով չի կարող լրացնել այն բացը, ինչը մեզ առանձնացնում է Աստծուց: Ահա բարոյական կրոնների և Հիսուսի՝ մեզ առաջարկածի կարկառուն տարբերությունը: Հիսուսը չի առաջարկում վատ մարդկանց լավը դարձնել, այլ մեռած մարդկանց՝ կենդանացնել»:
Կյանք
25. «Ես միանգամայն համոզված եմ, որ անիմաստությունը չի գալիս ցավի բեռնավորվածությունից. անիմաստությունը գալիս է հաճույքի բեռնավորվածությունից: Ահա թե ինչու է մեր կյանքում ամեն բան անիմաստ, չնայած, որ մեր մառանները լի են»:
26. «Բայց կյանքի ուրախություններն ուղղակի ուրախություններ են, որ կարող ես ուղղակի կիսել»:
27. «Ես հիշում եմ այն ժամանակ, երբ դեռ փոքր էի, մի տարեց տղամարդ հարցրեց ինձ. «Գիտե՞ս, թե ինչ ես անում դու հիմա»: Ես կարծեցի, թե դա ինչ-որ հնարքային հարց է:
- Ասա ինձ, - հարցրի ես:
«Դու կառուցում ես քո հիշողությունները, - պատասխանեց նա, - այնպես որ դրանցից լավը ստեղծիր»:
28. «Դու կարող ես գրքերից այնքան շատ բան սովորել: Դու կարող ես շատ բան սովորել կրթությունից: Բայց ի վերջո, Աստծո իմաստությունն է, որը քեզ առաջ կմղի կյանքի ամենադժվար իրավիճակներում»:
29. «Աստված Մովսեսին կրթեց պալատում, որպեսզի նրան օգտագործի անապատում: Նա Հովսեփին պատրաստեց անապատում, որպեսզի օգտագործի պալատում»:
30. «Բարությունը կարող է լինել վայրկյանական, իսկ սրբությունը ամբողջ կյանքի համար է»:
31. «Լավ սկսելը ժամանակավոր է. լավ ավարտելը՝ հավիտենական»:
Աղբյուրը՝ crosswalk.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը