Առակ մեղվի մասին
Ամերիկայում մի կազմակերպություն կա, որը զբաղվում է տիեզերագնացությամբ։ Այդ կազմակերպությունը կոչվում է ՆԱՍԱ:
Հետաքրքիր է, որ իրենց գլխավոր գրասենյակում՝ մուտքի ճիշտ առջև մեծ պաստառ կա կախված։ Պաստառի վրա մի մեծ մեղու է նկարված (այն մեղուն, որ մեղր է պատրաստում) և ներքևում մի փոքրիկ գրություն կա մեղվի մասին։
Ասում է, որ ըստ աէրոդինամիկայի օրենքների՝ մեղուն սխալ կառուցվածք ունի՝ իր մարմինը մեծ է, իսկ թևերը փոքր են, և մեղուն չպիտի թռչի, բայց հետաքրքրական է, որ մեղուն չգիտի դրա մասին և թռչում է։
Սիրելինե՛ր, այս աշխարհը մեզ նոր օրենքներ է առաջարկում, սակայն մենք՝ քրիստոնյաներս, ապրում ենք Քրիստոսի օրենքներով և մեզ համար Տիրոջով ոչինչ անհնար չէ։
Տեր Թադեոս քահանա Թադևոսյան