Եվ այնտեղ փորձեց նրանց... Ելից 15.25

Մի անգամ ես մի բանի ականատես եղա, որ շատ հետաքրքիր էր: Գտնվում էի մի մեծ գործարանում, որտեղ փորձում էին պողպատի տեսակներ ու նրանց ծանրության ու օգտակար գործողության գործակիցը: Պողպատի մի քանի կտորները ճնշման տակ ծռվել էին, բայց չէին կոտրվել եւ նրանց վրա նշված էր իրենց աստիճանը: Մյուսները կոտրվել էին: Յուրաքանչյուր կտորի վրա արձանագրված էր դիմացկունության աստիճանը: Վարպետը գիտի, թե որ կտորը ինչի համար կօգտագործվի՝ նավաշինությա՞ն, կամուրջի կառուցմա՞ն, թե բնակարանի շինարարության համար:

Այսպես է նաեւ Աստծո զավակների համար: Տերը չի ուզում, որ նրանք ապակու կամ հախճապակու նման դյուրաբեկ լինեն: Նա ուզում է, որ մենք ամենաամուր պողպատի նման լինենք, որպեսզի կարողանանք դիմանալ ամենադժվար ճնշումներին, եւ չկոտրվել: Նա չի ուզում, որ մենք ապակեպատ ծաղկանոցների մեջ աճող տունկերին նմանվենք, այլ լինենք անտառաբնակ կաղնիների նման, որոնք դիմանում են փոթորիկներին եւ քամիներին: Լինենք ոչ թե ավազի վրա, այլ հաստատուն ապառաժի վրա կառուցված շենքեր: Սակայն մեզ այդպիսի դիմադրողականության հասցնելու համար Նա մեզ անց է կացնելու տառապանքի փորձություններով:

Շատ հեշտ է խոսել հավատքի մասին, սակայն Աստված անհրաժեշտ է համարում, որ հավատքը անցնի կրակով փորձվելով, որպեսզի զտվի բոլոր օտար նյութերից: Ո՜հ, երանելի ենք, երբ մեր կյանքի հանդարտ ծովը ալեկոծվում է, որովհետեւ այն ժամանակ է, որ պիտի ճանաչենք Քրիստոսի զորությունն ու քաղցրությունը: Ավելի լավ է փոթորկոտ ծով Իրենով, քան հանդարտ ծով առանց Իրեն:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.