Աստվածաշունչը, որը հաճախ անվանում են Աստծո Խոսք կամ Սուրբ Գիրք, հանդիսանում է միակ ուղեցույցը Քրիստոսի հետևորդների համար, որն օգնում է մեզ ավելի ճանաչել Հիսուսին: Այն օգնում է մեզ հասկանալ, թե ով է Աստված, ինչպես վերաբերվել այլ մարդկանց, ինչպես ապրել նպատակային կյանք և ինչպես ընդունել հավիտենական կյանքը:

Ծանոթանա՛նք  մի քանի աստվածաշնչյան փաստերի հետ՝

  • Աստվածաշունչը բաղկացած է 66 տարբեր գրքերից։
  • Գրված է 1500 տարիների ընլացքում՝ երեք բնագիր լեզուներով։
  • Գրի է առնվել ավելի քան 40 հեղինակի կողմից։
  • Գրված և ոգեշնչված է Աստծո Հոգուց։

Չնայած այս գրքերը գրվել են մեկը մյուսից անկախ, այնուամենայնիվ դրանք խոսում են նույն թեմայի մասին։ Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանի ամբողջ նպատակը՝ մարդկության փրկագնումն է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Հիսուսի կյանքի և գործերի վերաբերյալ Հին Կտակարանում ավելի քան 300 մարգարեություններ կան և դրանցից յուրաքանչյուրը կատարվել է:

Այս փաստերը պարզապես զարմանահրաշ են: Աստվածաշնչի ուսումնասիրության համար մի ողջ կյանքն էլ բավարար չէ, քանի որ մենք՝ սահմանափակ մարդիկս, փորձում ենք հասկանալ անսահման Աստծուն: Այնուամենայնիվ, մենք կարող ենք աճել մեր հասկացողության մեջ և շարունակել սովորել ու բացահայտել Այն մեր ողջ կյանքի ընթացքում:

Մենք կարող ենք մտորել, թե ինչպես է Աստվածաշունչ չկարդալը ազդում մեր կյանքի վրա: Մենք գուցե մեծ տարբերություն չզգանք, եթե բաց թողնենք մեկ օր: Ենթադրենք այն նման է դեղորայքի ընդունմանը. մենք մտածում ենք, որ դեղամիջոցն այնքան էլ չի օգնում, սակայն երբ դադարենք դրա օգտագործումը, ապա հսկայական տարբերություն կնկատենք: Մենք միշտ չէ, որ նկատում ենք Աստվածաշնչի ազդեցությունը մեզ վրա, բայց եթե մենք հրաժարվենք դրանից, կնկատենք, թե որքան է ցածրանում ու տկարանում մեր հոգին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ instagram.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.