Փառաբանությունն այն ձայնն է, որ մեր կյանքն է արձակում. Դեյվիդ և Նիքոլ Բինիոններ
Դեյվիդ ու Նիքոլ Բինիոնների համար կյանքի երեք հաստատուն արժեքներն են՝ երաժշտությունը, հավատքը և կողակիցը:
Նրանք դեռ մանուկ հասակից ճանաչել են միմյանց, քանի որ իրենց ընտանիքները մտերիմ էին:
Դեյվիդը տասներկու տարեկանում գրում է իր առաջին «Gospel» երգը և արդեն տասնհիգ տարեկանում իր ընտանիքի հետ ծառայում եկեղեցում՝ որպես փառաբանության խմբի անդամ:
Նիքոլը նույնպես մանկուց երազել է երգել և վաղ հասակից երգով ծառայել է Աստծո տան մեջ:
Դեյվիդի և Նիքոլի տարիքային տարբերությունը տասներկու տարի է, և սկզբում նրանք պարզապես մտերիմ ընկերներ էին, ինչպես քույր և եղբայր: Բայց մեկ օր շատ անսպասելի, երբ Դեյվիդը մեքենա էր վարում դեպի տուն, հանկարծ Աստված խոսում է. «Նիքոլն է քեզ համար»: Նա խոստովանում է, որ այդ ժամանակաշրջանում բոլորովին չէր մտածում ամուսնության մասին, բայց այդ պահից սկսած, թեև չէր հասկանում՝ ինչ անել՝ որոշում է հնազանդվել Աստծուն և խոսել Նիքոլի ծնողների հետ: Ավելի ուշ նա պիտի իմանար, որ դեռ մեկ տարի առաջ նույնպիսի զգացողություն ունեցել է նաև Նիքոլը, որ Դեյվիդն է լինելու այն մեկը, ում հետ պետք է իր կյանքն անցկացնի: Նա այդ մասին պատմել է իր մորը, որն էլ խորհուրդ է տվել դստերն աղոթել ու հետևել Աստծո ծրագրին: Երկու տարի անց նրանք ամուսնանում են: Այժմ նրանք ունեն դուստր և երկու որդի, որոնք նույնպես Աստծո տան մեջ են:
2018թ-ի սեպտեմբեր ամսին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում նրանք հիմնում են «Dwell» եկեղեցին և ծառայում տեղի հոգևոր համայնքին՝ որպես հովիվներ, միևնույն ժամանակ շարունակելով իրենց ծառայությունը նաև փառաբանության խմբում:
Պատրաստեց Լիլիթ Հարությունյանը