«Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5. 8):

Առյուծի մռնչյունը վայրի բնության ամենահզոր ձայներից մեկն է: Եվ հարցը ոչ այնքան նրա բարձրության մեջ է (տարածվում է մինչև 8 կմ հեռավորության վրա), որքան հզորության և անհավատալի էներգիայի, որից արյունը երակներումդ սառչում է:

Կենդանաբանական այգում, մինչդեռ այցելուները ուսումնասիրում էին վագրին, նրա վանդակ մտավ աշխատակիցը: Նրա ձեռքում չկար ոչինչ, բացի ցախավելից: Ամուր փակելով իր հետից դուռը՝ նա սկսեց հանգիստ մաքրել վանդակի հատակը: Երբ հերթը հասավ այն վայրին, որտեղ պառկած էր գիշատիչը, նա խոթեց կենդանու կողը ցախավելով: Վագրը մռնչաց նրա վրա և արագորեն տեղափոխվեց վանդակի մյուս անկյունը:

Կողքին կանգնած այցելուն հարցրեց կենդանաբանական այգու աշխատակցին.

-Երևում է՝ դուք շատ համարձակ մարդ եք:

-Ո՛չ, ես համարձակ մարդ չեմ,-պատասխանեց աշխատակիցը՝ շարունակելով մաքրել:

-Ուրեմն՝ վագրը վարժեցվա՞ծ է:

-Ո՛չ, վարժեցված չէ:

-Եթե դուք համարձակ մարդ չեք ու գազանն էլ վարժեցված չէ, ինչո՞ւ նա չի հարձակվում ձեզ վրա,- չէր հանգստանում այցելուն:

Հավաքարարը ժպտաց ու ասաց.

-Այս վագրն արդեն ծեր է, նա ատամներ չունի:

Դուք լսո՞ւմ եք ձեր կյանքում առյուծի մռնչյունը: Նա հաճախ փորձում է վախեցնել Աստծո որդիներին: Բայց նա ի՞նչ կարող է անել նրանց, ովքեր Աստծո ձեռքերում են գտնվում: Կարո՞ղ է արդյոք նա բաժանել մեզ Աստծո սիրուց մեր Տեր Հիսուս Քրիստոսում (Հռոմ. 8.38-39): Իհարկե՛, ո՛չ:

«Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Հակոբոս 4.7):

Հակոբոս առաքյալն այստեղ գրում է մեր պատասխանատվության մասին: Երբ մենք քայլում ենք Աստծո առջև խոնարհության մեջ ու հնազանդվում Նրան, դա դարձնում է սատանային «անատամ» մեր կյանքում: Նա կարող է մռնչալ որքան ցանկանա՝ փորձելով վախ ներշնչել մեզ, սակայն ոչինչ չի կարող անել: Ես կկրկնեմ` ո՛չ մեր քրիստոնեական փորձառությունը, ո՛չ եկեղեցական պատկանելիությունը, ո՛չ էլ մեր ինքնավստահությունը, այլ մեր խոնարհությունն ու հնազանդությունն Աստծո առջև զրկում են սատանային ուժից և ստիպում նրան փախչել:

Հիշե՛ք այդ մասին և եղե՜ք օրհնված:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ohristiane/photos/a.1009695379139621/3317082788400857/?type=3

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.