Ուրախության մասին. Դեյվիդ Ուիլքերսոն
«Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ»։ Սաղմոս 51.12
Ես տեսնում եմ, որ այսօրվա եկեղեցիներից շատերում մեծապես բացակայում է անսասան և հարատև ուրախությունը: Ես լսել եմ, թե ինչպես են քրիստոնյաներն ասում. «Մենք աղոթեցինք մեր եկեղեցում արթնության համար»: Սակայն արթնությունը չի կարող տեղի ունենալ միայն աղոթքով: Արթնություն չի կարող լինել, քանի դեռ մարդիկ ջերմեռանդ քաղց չեն զգում Աստծո Խոսքի նկատմամբ: Եվ նրանք պետք է ամբողջությամբ իրենց կյանքը հանձնեն սուրբգրային համարների «ղեկավարմանը»: Մենք չենք կարող երկնքի ուրախությունը ձեռք բերել, քանի դեռ «զուլալ» Խոսքը չի համոզել մեզ մեր տկարության մեջ:
Երբ Դավիթն անհնազանդ եղավ, նա կորցրեց Տիրոջ ուրախությունը: Այդ ուրախությունը հնարավոր էր վերագտնել միայն իրական ապաշխարությամբ: Դավիթը դա գիտեր, ուստի, աղոթեց.
«Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։ Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է: ... Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կլինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կլինիմ»: Սաղմոս 51.2–3, 7:
Դավիթը աղոթեց նաև կորցրածը վերականգնելու համար. «Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ»: Սաղմոս 51:12:
Եզրասը Երուսաղեմը վերակառուցող մարդկանց ասաց. «Դուք ծարավ եք Աստծո Խոսքի և դա արմատացել է ձեր սրտերում: Դուք զղջացել ու ողբացել եք, և Աստծուն դա հաճեցնում է: Բայց հիմա ուրախանալու ժամանակն է: Հանե՛ք ձեր թաշկինակները և սրբե՛ք ձեր արցունքները: Ուրախության ժամանակն է»:
Տիրոջ փառքը ընկավ Իսրայելի վրա, և ժողովուրդը հաջորդող յոթ օրերն անցկացրեց ուրախությամբ. «Եւ բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խօսքերը որ նորանց իմացնում էին»: Նեեմիա 8.12:
Եբրայերեն «ցնծություն» բառը նշանակում է «գոհություն, ուրախություն, երջանկություն»: Սա ոչ միայն աննկարագրելի զգացողություն է, այլ խորը, ներքին շռայլություն: Բոլորի համար պարզ է, որ ուրախության այս աղբյուրը երկնքից է եկել:
Երբ Աստծո Խոսքը մեծարված է, որպես արդյունք՝ ստացվում է իրական «Հիսուսի ուրախություն»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը