Աստված Հովնանին պատվիրել էր «քարոզել նինվեացիներին»։

Նինվեն մի կենտրոնական քազաք էր, որը գտնվում էր հին Ասորեստանի թագավորության մեջ՝ Տիգրիս գետի ափին՝ 500 մղոն հյուսիս արևելք Հովնանի բնակության վայրից։ Ժամանակակից քարտեզում այն գտնվում է Իրաքի սահմանում՝ Բաղդատից 300 մղոն դեպի հյուսիս։ Հնագետները գտել են հնագույն Նինվեի ավերակներն Իրաքի Մոսուլ քաղաքում։

Երբ Աստված ասաց, որ նինվեացիները մեղանչել են, դա իրոք այդպես էր։

Նինվեն Ասորեստանի՝ այդ ժամանակվա աշխարհի հզորագույն երկրի մայրաքաղաքն էր։ Ասորիները հայտնի էին իրենց դաժանությամբ. դաժանություն, որի մասին պատկերացնելն անգամ դժվար է։ Երբ նրանց բանակը գրավում էին ինչ-որ մի երկիր կամ քաղաք, այդտեղ անասելի վայրագություններ էին կատարվում։ Նրանք մորթազերծ էին անում մարկանց, գլխատում, սրախողում, սղոցում լեզուները, ստիպում կալանավորներին ապրել բուծարաններում և այլն։ Հնագույն ասորական գրառումներից պարզ է դառնում, որ նմանատիպ վայրագություններն այն ժամանակ պարծանքի առիթ էին և ուժի ու արիության խորհրդանիշ։

Այսպիսով, մենք պետք է հիշենք այս համատեքստը, երբ մտածում ենք Աստծո՝ Հովնանին տված պատվերի և Հովնանի արձագանքի մասին։

Պատկերացրեք, որ այսօր Աստված ձեզ հետ է խոսում. «Գնա՛ և խոսի՛ր Մոսուլ քաղքում»։ Կարծում եմ՝ այսպես կպատասխանեք. «Բայց Աստված, նրանք ահաբեկիչներ են։ Կործանի՛ր նրանց և ուղարկիր այնտեղ, ուր պետք է լինեն»։ Բայց Աստծո սիրտը գթառատ է։ Նա ուզում է մարկանց բերել ապաշխարության, որ այդպիսով կարողանա դատապարտելու փոխարեն՝ ներել նրանց։ Նա փափագում է փրկել անգամ ամենաչար և անուղղելի անհատներին։

Ահա, թե ես ինչ եմ կարծում։ Մեզնից յուրաքանչյուրում ապրում է մի Հովնան։ Մենք աղոթում ենք մուսուլմանական երկրներից փախչող քրիստոնեաների համար, իսկ այնտեղ ապրող ահաբեկիչների՞ համար, որ սպանում են, տանջում և հալածում։ Արդյո՞ք քո կյանքում ունես «Ասորեստան»։ Ինչ որ մեկին, ով, իրապես, արժանի է քո ատելությանը։ Նրա համար աղոթոլով՝ դու արդյո՞ք ուրախ կլինես, որ հանդիպի Աստծուն երես առ երես։ Մեր երկնային հայրը հանդիմանեց Հովնանին իր սրտի կարծրության և կարեկցության պակասի համար։

Այսպիսով, Հովնանի պատմությունը Աստծո սիրտը ունենալու մասին է, Ով փափագում է, որ բոլոր մարդիկ փրկվեն։ Աստված ուզում է, որ մենք էլ այդպիսի սիրտ ունենանք։

Աղբյուրը՝ worthydevotions.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.