Վեր կացեք, գնանք նրանց վրա, քանի որ մենք երկիրը տեսանք, որ շատ լավն է, բայց դուք թույլ մի՛ եղեք: Գնալու, երկիրը ժառանգելու եւ այնտեղ մտնելու խնդրում դանդաղկոտություն չանեք … որն Աստված ձեր ձեռքն է տվել, ու այնպիսի մի տեղ է, ուր երկրային բաներից ոչինչ պակաս չէ: Դատավ. 18.9,10

Երբ ասվում է «Վեր կացեք», նշանակում է, որ մեզ համար որոշ բան կա անելու: Եթե չվերցնենք, չենք յուրացնի: Հովսեփի, Մանասեի եւ Եփրեմի ցեղերը իրենց ժառանգությունը «ստացան» Հեսու 16.4: Հակոբի սերունդը իր սեփականությանը պետք է «տիրի» Աբդիա 17: Արդարները բարություն պիտի ժառանգեն:

Մենք պետք է ունենանք Աստծո խոստումները սեփականացնող հավատք: Նրա խոստումներն ու խոսքերը մեր իրավունքներն ու ժառանգություններն են:
Պատանի տղային հարցրեցին, թե ինչ է նշանակում «սեփականացնող հավատքը»: Նա ասաց. «Վերցնելով մատիտը եւ Սուրբ Գրքի մեջ բոլոր «իմ», «իմը» եւ «ինձ» բառերի տակ ընգդծելով դրանք սեփականացնելն է»:

Վերցրու Սուրբ Գրքից որեւէ խոսք, որ ասել է Աստված եւ ասա. «Սա ի՛մն է»: Մատդ դիր որեւէ խոստումի վրա եւ ասա. «Այս խոստումը ի՛մն է»: Նրա խոստումներից քանիսի՞ վրա կարող ես մատդ դնել եւ ասել.«Դա ի՛մն էր եւ կատարվեց»:
Տերը մեզանից յուրաքանչյուրին ասում է. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ իմ ամբողջ ունեցածը քոնն է» Ղուկ. 15.31:

Սիրտս որեւէ բանի չի կարոտում, որովհետեւ զգում եմ, թե Աստված է լցրել ամբողջ սիրտս: Ես որեւէ ցանկություն, կարոտ կամ կամք չունեմ առանց Իրեն: Նա Իր սիրով իմ ներսում լիակատար հաղթանակ է տարել: Լ. Հանթինկթըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.