Եվ պիտի լինի, որ ով որ կանչի Տերոջ անունը՝ կփրկվի: Հովել 2.32

Ինչո՞ւ Իր անունը չեմ կանչում: Ինչու՞ եմ վազում այս կամ այն բարեկամիս մոտ, երբ Տերս այնքան մոտ է ինձ եւ իմ ամենատկար աղոթքն անգամ պատրաստ է լսելու: Ինչո՞ւ եմ մենակ նստում եւ միջոցներ ու ծրագրեր մտածում: Ինչո՞ւ հենց սկզբից իմ բոլոր հոգսերս չեմ հանձնում Տիրոջս, իմանալով, որ ամենաշահավետը առաջին պատեհությամբ Նրան դիմողն է: Ինչո՞ւ ես անմիջապես չեմ դիմում կենդանի Աստծուս:

Ես ամենեւին կարիք չունեմ հարցնելու, թե կարո՞ղ եմ Իր անունը կանչել: Իր խոստման մեջ հիշված «Ամեն, ով որ»-ը շատ ու շատ ընդարձակ է, ու ինձ էլ է ընդգրկում իր մեջ: Ուստի, ես Իր այս խոսքին հետեւելով, երբ որ կարիք ունենամ, անմիջապես Իրեն պիտի վազեմ:

Ես կարող եմ մտածել, որ իմ վիճակը շատ հարկադրական ու դժվար է: Սակայն դա իմ գործը չէ եւ ինձ չի վերաբերվում: Նա, ով այս խոստումը արել է, Նա պիտի գտնի բոլոր ձեւերը եւ պատվերները Իր Խոսքը կատարելու համար: Իսկ ինձ մնում է հնազանդվել Իր հրամաններին: Ես Իր ծառան եմ եւ ոչ թե Իր խորհրդատուն: Նեղությանս օրը ես Իրեն պիտի կանչեմ եւ Նա ինձ պիտի ազատի: Ս.Հ. Սբերջըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.