Ով անհույս տեղը հույսով հավատաց: Հռովմ. 4.18

Աբրահամի հավատքը Աստծո զորության վրա ուղիղ համեմատական էր իր հավատարմությանը: Իր արտաքին պարագաները ի նկատի ունենալով, նա ուներ մեծագույն պատճառը, որ չկատարվեր իրեն տրված Աստծո խոստումը: Սակայն նա հավատաց Աստծո խոսքին եւ սպասում էր, որ իր սերունդը վերջապես երկնքի աստղերի չափ բազմաթիվ կլինի:

Ո՛վ իմ հոգի, դու Աբրահամի նման միայն մեկ խոստում չունես, այլ հազարավոր խոստումներ եւ հավատարիմ վկաներ, ուստի քեզ վայել է, որ կատարյալ վստահությամբ հենվես Տիրոջդ խոստումին:

Ու եթե այն ուշանա եւ այնպես թվա, թէ չարը ավելի է զորանում, դու երբեք մի՛ տկարանա, այլ ընդհակառակը՝ ավելի զորացիր եւ ուրախ եղիր, քանի որ Աստծո ամենամեծ խոստումները ընդհանրապես կատարվում են սքանչելի կերպով, երբ Նա քո չակնկալած ժամանակ ոտքի է կանգնում քեզ ազատելու եւ քեզ տված խոստումները կատարելու համար:

Նա ընդհանրապես մեզ հասնում է մի այնպիսի ժամանակ, երբ հույսի որեւէ նշույլ չի մնացել, որպեսզի հայտնապես տեսնվի Իր զորավոր բազուկը Իր խոստումը կատարելու մեջ եւ մենք չփորձվենք տարբեր վերագրումներ անել, ինչպես հակամետ ենք անելու, այլ ամեն ժամանակ եւ ամեն բանի համար վստահենք միմիայն Իրեն: Ս.Հ. Ոն Պոկաթցքի

Որքան մեծ լինեն դժվարություններդ, այնքան հեշտ պիտի լինի հավատալդ:
Որքան ժամանակ որ աչքերդ հառված են մարդկայինի վրա, հավատքդ այնքան պիտի չզորանա, որքան երբ միմիայն նայես քեզ տրված խոստումը կատարող հավիտենապես հավատարիմ Աստծուդ: Ջ.Մյուլլըր

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.