Թվում է, թե ամեն ողբերգության հետ, որ ապրում է երկիրը, հարց է առաջանում. «Որտե՞ղ էր Աստված»: «Եթե Աստված սեր է կամ Աստված կա, ինչպե՞ս է Նա թույլ տալիս՝ այդպիսի վատ բաներ տեղի ունենան»:

Մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում Աստծո բարությունը, երբեք իրենց հարց չեն տալիս այն մասին, թե Աստված կարող է հետաքրքրված լինել իրենց անձնական կյանքով: Աստված երբեք ներկա չէ նրանց մտքում, քանի նրանք երջանիկ ապրում են իրենց կամքով, բայց հենց տեղի է ունենում ողբերգություն, նրանք հարց են տալիս՝ ինչու է Աստված թույլ տալիս այսպիսի սարսափելի բաներ:

Ո՞րտեղ էր Աստված, երբ գոռում էիք ձեր կողակցի վրա: Որտե՞ղ էր Աստված, երբ վիրավորում էիք ձեր երեխաներին: Որտե՞ղ էր Աստված, երբ անցաք 60 կմ ժամում սահմանը 75 կմ ժամ արագությամբ:  Որտե՞ղ էր Աստված, երբ կանգնեցիք «կանգառն արգելված է» նշանի տակ: Որտե՞ղ էր Աստված, երբ ստում էիք: Որտե՞ղ էր Աստված, երբ բամբասում էիք ու զրպարտում:

Ինչո՞ւ ենք մենք հիշում Աստծո մասին, երբ իրավիճակները կապված են այլոց գործողությունների հետ, բայց ոչ մեր սեփական գործողությունների: Ինչո՞ւ է Աստված ձեզ թույլ տալիս ապրել այնպես, ինչպես ձեզ է հարմար, բայց դուք կարծում եք, որ Նա պետք է կանգնեցնի այլ մարդկանց իրենց վատ արարքներից:

Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում՝ Աստված թույլ է տալիս մարդկանց ընտրել իրենց սեփական ճակատագրերը, եւ Նա չի խախտի ընտրելու մեր կարողությունը: Եթե Նա հեռացներ որոշների կամքի ազատությունը, Նա նույն ձեւ պետք է հեռացներ ձեր ազատ կամքը: Մարդիկ ստեղծվել են ազատ կամքով, եւ ցավոք, նախընտրում են անտեսել Աստծուն իրենց կյանքում... Այնքան ժամանակ, մինչեւ տեղի կունենա ինչ-որ ողբերգություն:

Աստծո սերն ու ողորմությունը հասանելի են յուրաքանչյուր մարդու երկրի վրա: Նրա պաշտպանությունը, ապահովությունը եւ առողջությունը հասանելի են բոլորին: Ընտրությունը ձերն է: Աստված մոտ է բոլորին, ովքեր կանչում են Նրան:

Մի՛ թողեք կոտրված մարդկանց չարությունը ձեզ հետ պահի Հոր սիրուց:

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.