Որտե՞ղ է Աստված, երբ ես խնդիր ունեմ
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված թագավորում է բոլոր ազգերի վրա Իր Սուրբ Գահից, որը Երկնքում է /Սաղմոս 47․8, Եսայիա 6․1, 66․1, Եբրայեցիս 4․16/։
Անգամ եթե մենք գիտենք, որ Աստծո ներկայությունը Երկնքում է, Աստվածաշնչից կարող ենք իմանալ, որ Տիրոջ ներկայությունն ամենուր է։
Աստծո Խոսքի սկզբից մենք տեսնում ենք Աստծո ներկայությունը, որ շրջում էր ամբողջ երկրով, անգամ երբ այն անձև էր և դատարկ /Ծննդոց 1․2/։
Դրանից հետո Աստված լցրեց երկիրը իր ստեղծագործություններով։ Եվ Նրա ներկայությունն ու փառքը բնակվում էին երկրի վրա /Թվոց 14․21/։
Աստվածաշնչում շատ օրինակներ կան, որ Աստծո ներկայությունը շարժվում էր Երկրի վրա /Ծննդոց 3․8, Բ Օրինաց 23․14, Ելից 3․2, Երեմիա 23․24/։
Եթե դուք Հիսուս Քրիստոսին հավատացող եք, հիշե՛ք, որ Աստված ձեզ հետ է, ձեր կողքին և ձեր մեջ։ Աստծո ներկայությունը և հոգատար խնամքը երբեք չեն լքի ձեզ։
Բայց եթե դուք Հիսուս Քրիստոսին հավատացող չեք, Աստված հենց ձեր դիմաց է, հրավիրում է ձեզ, քաշում է ձեզ, առաջարկում է Իր սերը, ողորմությունն ու գթասրտությունը /Հայտնություն 3․20/։
Մենք փափագում ենք իմանալ, թե որտեղ է Աստված, երբ դժվարության մեջ ենք․
«Եվ ժամը իննի դեմ, Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստված՝ իմ Աստված, ի՞նչու թողեցիր ինձ» /Մատթեոս 27․46/։
Բայց խաչելությունից հետո Նա փառավորվեց․
«Ձեզ՝ նրանով այն Աստծուն հավատացողներիդ, որ նրան մեռելներից հարուցրեց, և փառքը նրան տվեց, որ ձեր հավատքը և հույսն Աստծո վրա լինի» /Ա Պետրոս 1․21/։
Մենք պետք է վստահենք Աստծուն և կենտրոնացնենք մեր աչքերը ոչ թե նրա վրա, ինչ տեսնում ենք, այլ նրա, որ չենք տեսնում։ Քանի որ մենք գիտենք, որ ինչ տեսնում ենք ժամանակավոր է, իսկ ինչը ոչ՝ հավիտենական /Բ Կորնթացիս 4․16, Հռովմայեցիս 8․28,Եսայիա 64․8, Ա Հովհաննես 3․2, Բ Կորնթացիս 12․9-10/։
Աղբյուրը՝ gotquestions.org
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը