Ես մենակ չեմ, որովհետեւ Հայրը ինձ մենակ չթողեց: Հովհ. 8.16,29

Մարդկային է մնալ բազմության հետ, աստվածային է մնալ մենակ: Մարդկային է հետեւել ժողովրդին, սահել հոսանքով, սակայն աստվածային է առանձին կանգնած մնալ ճշմարտության համար եւ թիավարել հոսանքի դեմ: Բնական երեւույթ է տեսնել, որ մարդը հետեւում է առօրյա հաճույքներին, կամ նյութական շահին, գերբնական շնորհք է պետք երկուսն էլ զոհել ճշմարտության սեղանի համար:
Պողոս առաքյալը ճշմարտության եւ իր հավատքի համար մենակ կանգնեց Ներոնի ատյանի առաջ: «Իմ առաջին դատավարության ժամանակ ոչ ոք չկանգնեց իմ կողքին, այլ բոլորն էլ ինձ լքեցին…» Բ.Տիմոթեոս 4.16:

Հոբը բոլոր իր անպատում տառապանքների մեջ առ Աստված ունեցած իր հավատքի եւ հավատարմության համար մենակ մնաց:

Մովսեսը կարողացավ մենակ մնալ Աստծո հետ, երբ ժողովուրդը կռապաշտ դարձավ:

Հեսու ասաց. «Ձեզ համար ընտրեք, թե ու՞մ պիտի պաշտեք… բայց ես եւ իմ տունը Աստծուն պիտի պաշտենք»:

Եղիան մենակ կանգնեց չար Աքաբի, անգութ Հեզաբելի եւ նրանց հարյուրավոր մարգարեների առաջ:

Երեմիան խոսեց Աստծո կողմից, աղոթեց ու լացեց մենակ:

Դանիելը առյուծների գուբի մեջ մինչեւ ի մահ հավատարիմ մնաց մենակ:

Աշխարհը այսօր կարիքն ունի այն հավատացյալների, ովքեր լքելով ամեն մեկին հոժար են առանձին հետեւելու Տեր Հիսուսին: Նրանք էլ Հիսուսի պես կարող են ասել. «Ես մենակ չեմ, որովհետեւ Հայրը ինձ մենակ չթողեց»:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.