Որն էր Հեսուի համարձակ աղոթքի գաղտնիքը
Ինձ դուր է գալիս տեսնելը, թե ինչպես է Աստված հրաշքներ կատարում: Իսկ դուք ուզո՞ւմ եք ավելի շատ հրաշքներ տեսնել ձեր կյանքում: Վերջերս ես լսեցի մի քարոզ՝ ըստ Հեսու գրքի 10-րդ գլխի, որտեղ Հեսուն աղոթում է, և աղոթքից հետո արևը կանգ է առնում:
Իմ ընկերը, ով քարոզում էր այդ մասին, ասում է, որ պատճառներից մեկը, ըստ որի՝ Հեսուն կարող էր վստահությամբ նման բան խնդրել, Աստծո հաղթանակի մասին խոստմունքն էր, որ տրվել էր մարտից առաջ:
Ինչպես ասում է ինձ հայտնի հովիվներից մեկը. «Մենք թերագնահատում են այն, թե որքան մեծ հոգևոր զորություն ունենք, երբ աղոթում ենք՝ համաձայն Աստծո կամքի»:
«Այս պատվիրանն ավանդում եմ քեզ, Տիմոթեոս որդյակ, առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, որ նրանցով պատերազմես բարի պատերազմը» (Ա Տիմոթեոս 1.18):
Պողոսն ասում է, որ Տիմոթեոսը կարող է օգտագործել մարգարեությունները (ավելի լայն իմաստով՝ խոստմունքները), երբ պատերազմում է իր հավատքի հոգևոր պատերազմում:
Այդ ի՞նչ է Աստված խոստացել, որ կարող է մեզ համար ծառայել որպես հիմք՝ նման համարձակ աղոթքի համար: Աբրահամը կիրառում էր դա, երբ իրեն անհրաժեշտ էր ստուգել իր հավատքն առ այն, ինչն անհնարին էր թվում:
«Եվ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով և Աստծուն փառք տվեց։ Եվ իր մտքումը համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է և անել։ Նրա համար էլ արդարություն համարվեց նրան» (Հռոմեացիս 4.20-21):
Աստված որոշակի ժամանակներում մեծացնում է իմ հավատքը, որն անհրաժեշտ է ինձ ծառայության մեջ: Որքան շատ է Նա խոսում ինձ հետ այդ մասին, այնքան մեծանում է իմ վստահությունը՝ հավատքով աղոթելու և այդ ընթացքի մեջ առաջին քայլերս անելու համար: Ես չգիտեմ, թե ինչպես է Նա պատրաստվում անել այս կամ այն բանն իմ կյանքում, բայց ինձ հայտնի չէ նաև այն, թե ինչպես Նա ստիպեց արևին կանգ առնել:
Եկեք լինենք այն ժողովուրդը, որը խնդրում է Աստծուց մեծ բաներ, երբ Նա տալիս է մեզ խոստմունքներ, որոնց վրա կարող ենք ժայռի պես հաստատուն կանգնել:
Քևին Սենապատիրատնե