Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատքը չպակասի: Ղուկ. 22.32

Ո՛վ հավատացյալ, լավ հոգ տար հավատքիդ, որովհետեւ հավատքը միակ միջոցն է, որով կարող ես օրհնություններ ստանալ: Աղոթքը չի կարող պատասխան ստանալ Աստծո Աթոռից, եթե այն կատարված չէ վստահությամբ եւ հավատքով:

Հավատքը այն հեռագրալարն է, որով ճամփորդում են մեր աղոթքները այնքա՛ն արագ, որ Աստծո սիրով լի պատգամները մեզ են հասնում նույնիսկ, երբ դեռ մենք աղոթում ենք: Սակայն, երբ այդ հաղորդակցությունը դադարում է, երբ նեղության մեջ եմ, հավատքով օգնությունս ստանում եմ Աստծուց: Թշնամու հարձակման ժամանակ, հավատքով հոգիս իր սիրելի Փրկչի վրա հենված պայքարում է, որ հաղթի:

Առանց հավատքի իզուր եմ դիմում Աստծուն: Երկնքի ու իմ միջեւ հավատքից զատ ուրիշ ճամփա չկա: Եթե փակեմ այս ճամփան, ես ինչպե՞ս պիտի հարաբերվեմ մեծ Թագավորի հետ: Հավատքը ինձ կապում է Աստվածության հետ, հավատքը ինձ լցնում է Եհովայի ուժով: Հավատքը Աստծո ամբողջ զորությունը օգտագործում է իմ ապահովության համար, ինձ իմ թշնամիների վրա դարձնում է հաղթական, հավատքով դժողքի ուժերին մարտահրավեր եմ նետում:

Ուրեմն, ո՛վ հավատացյալ, տե՛ս թե որքա՜ն կարեւոր է հավատքը եւ հոգ տար հավատքիդ: Ամեն բան կարելի է նրան, ով հավատում է: Ս.Հ. Սբերջըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.