Երբ փողոցներում աղքատ մարդ եմ տեսնում, ես նրան մի թաս բրինձ եմ տալիս ու գիտեմ, որ կարող եմ հանգիստ լինել. ես հաղթեցի սովածությանը:

Բայց առավել դժվար է հաղթել մարդու դժբախտությանը, ով ոչ միայն քաղցած է, այլ նաև իրեն զգում է չսիրված, հասարակությունից քշված ու անպաշտպան:

Երբ տեսնում ենք ողորմություն մուրացող աղքատին, պետք է նախ բացենք մեր սրտերը՝ նրան սիրելու համար, և պետք է ձեռք մեկնենք՝ նրան ծառայելու:

Ոմանք կարծում են, որ աղքատները երկրորդ տեսակի մարդիկ են, աղբարկղերի պես մի բան, որտեղ կարելի է գցել այն, ինչը քեզ այլևս հարկավոր չէ: Ինձ այս կերակուրը դուր չի գալիս, ես այն կտամ աղքատներին: Այս հագուստն այլևս նորաձև չէ, այն կզոհաբերեմ չունեցողներին:

Նման բարեգործությունը ոչ մեկին պետք չէ: Կարևոր է, որ մարդն իրեն նույնացնի աղքատների հետ, զգա իրեն այնպես, ինչպես նրանք են զգում, լինի ոչ թե աղքատ կամ հարուստ, այլ՝ մարդ: Կարևոր է ցուցաբերել նրանց հանդեպ մեր սերը, ինչպես Հիսուսը ցուցաբերեց Իր սերը մեր հանդեպ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.