Ո՞վ է կենդանության օրոք մահանում. Հետաքրքիր մտքեր Սիմեոն Աֆոնացուց
Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը- Տալը:
Ո՞րն է ամենալավ ունակությունը – Ներելը:
Ո՞րն է ամենադժվար ունակությունը – Լռելը:
Ո՞րն է ամենակարեւոր ունակությունը – Հարցնելը:
Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը – Լսելը:
Ո՞րն է ամենատհաճ սովորությունը – Խառնակչությունը:
Ո՞րն է ամենավնասակար սովորությունը – Շատախոսությունը:
Ո՞վ է ամենաուժեղ մարդը - Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը:
Ո՞վ է ամենաթույլ մարդը - Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը:
Ո՞վ է ամենախելամիտ մարդը - Նա, ով հետեւում է իր սրտին:
Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը - Կապվածությունը սեփական մարմնին:
Ո՞վ է ամենաաղքատ մարդը - Նա, ով ամենից շատ դրամ է սիրում:
Ո՞վ է ամենից մոտ Աստծուն - Գթասիրտ մարդը :
Ինչպե՞ս հակազդել փորձանքին - Ուրախությամբ:
Ինչպե՞ս հակազդել տառապանքին - Համբերությամբ:
Ո՞րն է առողջ հոգու նշանը - Հավատը:
Ո՞րն է հիվանդ հոգու նշանը - Հուսահատությունը:
Ո՞րն է սխալ քայլերի նշանը - Ջղայնությունը:
Ո՞րն է բարի արարքների նշանը - Հոգու խաղաղությունը:
Ո՞վ է կենդանության օրոք մահանում – Անտարբեր մարդը:
Ո՞վ երբեք չի մահանում: - Սիրող մարդը:
Սիմեոն Աֆոնացի վանական