…Քանի որ Մանուեն չգիտեր, որ նա Տիրոջ հրեշտակն է: Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց.«Անունդ ի՞նչ է, որ երբ քո խոսքը կատարվի, քեզ պատվենք»: Տիրոջ հրեշտակը նրան ասաց.«Ինչու՞ ես հարցնում անունս, երբ տեսնում ես, որ դա սքանչելի է»: Դատավորաց 13.16-18

Մանուեն չէր ճանաչում Տիրոջ հրեշտակին եւ նրան իր նման պարզ համարելով, անտեղի հարցեր էր տալիս նրան: Եթե իմանար, որ իր հետ խոսողը ամենակարող եւ ամենակալ Տերն է՝ Ստեղծիչը երկնի եւ երկրի, փոխանակ հարցեր տալու, պիտի խոնարհվեր, պիտի պաշտեր, իր ամբողջ էությունը պիտի մատուցեր Նրան եւ լավագույն կերպով պիտի գործածեր այս օրհնյալ առիթը:

Արդյոք Անհունի վերաբերյալ անտեղի բանե՞ր են գալիս միտքդ: Եթե միայն իմանայիր, որ Նրա անունը Սեր է եւ որ՝ «ամեն բան Նրանից, Նրանով եւ Նրա համար են». Հռովմ. 11.36:

Ու եթե իմանաս նաեւ, որ Իր լավագույնն է տվել քո լավագույնի համար, այո՛, եթե միայն այսքանով ճանաչես Նրան եւ ընդունես որպես քո անսխալ Արարիչը եւ Փրկիչը պարզ, մանկական հավատքով, հավատա՛, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը պիտի լինես:

Ճանաչի՛ր Նրան Իր Խոսքի մեջ՝ միայն Իրեն սիրելու եւ Իրեն հնազանդվելու համար, եւ այլեւս անտեղի հարցումներ պիտի չունենաս:

Աստված է, որ քեզ հարցնում է, թե ինչ է քո անունը, եւ քո անունը Մարդ է:
Նրա անունը Սքանչելի է, իսկ իմ եւ քո անունը՝ Մեղավոր: Ուստի գլուխդ խոնարհեցնելով Նրա առաջ, մանկական վճիտ ու երջանկացնող հավատքով ընդունի՛ր Նրան իբրեւ քո ամենազոր Տերը ու Փրկիչը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.