Նոր սկիզբ՝ նոր տարում
Ի՞նչ է Աստված պատրաստել ձեզ համար այս տարում։ Մի փոքր ժամանակ գտեք և խնդրեք Աստծուն ցույց տալ ձեզ։ Երբ աղոթում եք, մտածեք այն բոլոր նոր բաների մասին, որ Աստված կարող է տալ ձեզ այս տարում։
Աստված կարող է ձեզ նոր երգ տալ։
«Նա իմ բերանում մի նոր երգ դրեց՝ Գովաբանություն մեր Աստծուն։ Շատերն են տեսնելու սա ու վախենալու և Տիրոջն են վստահելու։» (Սաղմոսներ 40.3)
Աստված կարող է ձեզ տալ նոր սիրտ և միտք։
«Դուք սովորել եք, որ պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է իր խաբեական ցանկություններով, և պետք է նորոգեք ձեր միտքը խթանող ուժը ու հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ։» (Եփեսացիներ 4.22-24)
Աստված կարող է ձեզ նոր մարդ դարձնել։
«Հետևաբար, եթե որևէ մեկը միության մեջ է Քրիստոսի հետ, նա նոր ստեղծագործություն է. հինը անցավ, և ահա նորը առաջ եկավ։»(Բ Կորնթացիներ 5.17)
Յուրաքանչյուր առավոտ Աստծո սերը ձեր հանդեպ նոր է։
«Տիրոջ սիրառատ բարության շնորհիվ մենք չվերջացանք, որովհետև անսպառ է նրա ողորմությունը։ Ամեն առավոտ այն նորանում է։ Մեծ է քո հավատարմությունը։»(Ողբ 3.22-23)