Մի օր օձն ընկավ թիթեռի հետևից և նրան հետապնդում էր օր ու գիշեր: Վախը թիթեռին տալիս էր ուժ, նա թափահարում էր թևերն ու թռչում հեռու և հեռու: Իսկ օձը չէր հոգնում սողալ հետքերով: Երրորդ օրն ուժասպառ թիթեռը զգաց, որ այլևս չի կարող թռչել, նստեց ծաղկի վրա և հարցրեց իրեն հետապնդողին.

- Մինչև ինձ կսպանես, կարելի՞ է քեզ երեք հարց տալ:

- Իմ սովորությունների մեջ չի մտնում այդպիսի հնարավորություններ տալ զոհերին, բայց դե, լա՛վ, համարենք դա մահից առաջ քո ցանկությունները. կարո՛ղ ես հարցնել:

- Դու թիթեռներո՞վ ես սնվում:

- Ո՛չ…

- Ես ինչ-որ վատ բան եմ արե՞լ:

- Ո՛չ:

- Ուրեմն՝ ինչո՞ւ ես ուզում ինձ սպանել:

- Ատո՜ւմ եմ նայել, թե ինչպես ես ճախրում:

Հաճախ մարդիկ նեղանում են, ատում իրար, բարեկամին ցանկանում չարը և անգամ չեն մտածում այդ մասին:

Բայց չէ՞ որ պատճառը հաճախ մեր մեջ է… միայն պետք է խորը նայես քո սրտի մեջ, և այն ժամանակ կարող ես տեսնել այդ օձին՝ «նախանձի օձին», ինչը հանդիսանում է մարդկային ատելության գլխավոր պատճառներից մեկը:

Հ. Գ. «…Բայց նախանձը ոսկորներուն փտութիւն է» (Առակաց 14.30):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.