Տերը մինչեւ այստեղ մեզ օգնեց: Ա.Թագ. 7.12

«Մինչեւ այստեղը» կարծես մի ձեռք է, որը մեզ ցույց է տալիս անցյալը աղքատության կամ հարստության, հիվանդության կամ առողջության ժամանակ, տան մեջ թե դրսում, ծովի թե ցամաքի վրա, ուրախության կամ սուգի, փորձությունների եւ հաղթությունների ժամանակ: Այս բոլորի մեջ Տերը միշտ օգնել է մեզ:

Հաճելի է դիտել ծառուղուն, նայել ծառերի ուղիղ շարքերին, տերեւներին եւ ճյուղերին: Այսպես էլ, ետ նայիր քո անցած տարիներին, որոնց վրա Աստվածային շնորհքն է հովանի եղել, եւ դու Նրա սիրով, բարյացակամությամբ եւ հավատարմությամբ հասել ես մինչեւ այստեղ:

Այդ ծառերի վրա կան բազմաթիվ թռչուններ, որոնք երգում են, քեզ հիշեցնելու համար այն բաները, որոնք Տերոջ կողմից անձամբ կատարվել են քեզ համար:
Բայց «մինչեւ այստեղ» բացատրությունը հիշեցնում է նաեւ ապագան: Տակավին գրավելու շատ տեղեր կան: Ավելի՛ փորձություններ, ավելի՛ ուրախություններ, հաղթանակներ, աղոթքներ եւ նրանց պատասխանները, ավելի՛ գործ, ավելի՛ ուժ, ավելի՛ պատերազմներ եւ նորանոր հաղթություններ: Հետո պիտի գան նաեւ հիվանդություններ, ծերություն եւ մահ:

Ուրեմն, վախճա՞նն է ամեն բանի…:

Ո՛չ երբեք: Սրանից հետո է, որ մենք Հիսուսով պիտի արթնանանք Իր նմանությամբ, ու պիտի լինեն գահեր, քնարներ, երգ ու օրհնություններ, լուսափայլ զգեստներ, սուրբերի բազմություն եւ Աստծո սքանչելի փառքն ու հավիտենական եւ անվախճան երանությունը:

Ուստի, հու՛յս առ, ո՛վ հավատացյալ, եւ ասա. «Նա, որ ինձ մինչեւ այստեղ բերեց, պիտի հասցնի նաեւ մինչեւ իմ ճանապարհի վերջը»: Ս.Հ. Սբերճըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.