Մտքեր մեր, Աստծո և հավատքի մասին
Դու չես կարող Աստծուն հասկանալ քո տրամաբանությամբ, այլ՝ միայն հավատքով (Ֆրեդհելմ Հոլթհուիս):
Անապատը ոչ թե պատիժ է, այլ Աստծո պատրաստությունն Իր խոստման համար (Ջոն Բիվեր):
Աստծո հետ գերբնական հանդիպումից է կախված քո հետագա կյանքը (Էդուարդ Դերյոմով):
Քրիստոսով մենք կարող ենք նույնքան գոհունակ լինել չորության ժամանակ, որքան առատության մեջ (Ջոն Բիվեր):
Մենք պետք է հավատանք, որ Աստված սիրում է մեզ, եթե անգամ մեզ անհասկանալի են Նրա նպատակները (Ջոյս Մայեր):
Այնպես քայլիր, կարծես հաջորդ քայլովդ Երկնքի շեմն ես անցնելու (Ջիմ Էլիոտ):
Նա զորացնում է մեզ Իր շնորհքով` սուրբ կյանք ապրելու համար (Ջոն Բիվեր):
Հեշտ է տալ մարդկանց այն, ինչին նրանք արժանի են, բայց հիացմունքի է արժանի նա, ով մարդկանց հանդեպ դրսևորում է մեծահոգություն, երբ նրանք դրան արժանի չեն (Ջոյս Մայեր):
Հավատքը հնարավոր է պահել՝ միայն Աստծո հետ մշտապես շփվելով: Նա կբացի քո հոգևոր աչքերը: Բոլորը տեսնում են տեսանելին, բայց դու պետք է սովորես տեսնել անտեսանելին (Լեսթեր Սամրալ):
Աստված սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին որ մենք կանք, բայց դա չի նշանակում, որ Նա թողնելու է մեզ այդ վիճակում: Ճիշտ հակառակը... (Ջոն Բիվեր):
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը