Իմ Հայրը Մշակն է: Հովհ. 15.1

Մենք մեծապես մխիթարվում ենք, երբ հավատում ենք, որ մեր նեղությունները՝ ինչ էլ որ նրանք լինեն, մեզ են ուղարկված երկնավոր պատգամավորի ձեռքով, որը անպայման օրհնություն կբերի մեզ Աստծուց: Մարդկային դատողությամբ այդ նեղությունները երբեմն երեւութապես տհաճ եւ նույնիսկ վտանգավոր են թվում մեզ, սակայն դրանք հետագայում հոգեւոր օրհնաբեր արդյունքներ են ունենում մեզ վրա:
Անցյալում մեր ստացած ամենամեծ օրհնությունները մեր ցավերի եւ վշտերի պտուղներն են դարձած:

Երբեք չենք մոռանալու, որ փրկությունը, որը մարդկության ամենաթանկագին օրհնությունն էր, ամենածանր եւ ամենախոր ցավերի եւ տառապանքների պտուղն է:
Ամենաիմաստուն եւ ամենախոր սիրով լի Մշակը, երբ Իր սուր էտոցը օգտագործում է մեր վրա, պատճառելով մեզ վիշտ ու ցավ, մեզ պատճառում է անբացատրելի մի մխիթարություն: Կարդալ Տեր Հիսուսի այն խոսքը, որ ասում է. «Իմ Հայրը Մշակն է»:

Վիկտոր Վինսընթը պատմում է, թե մեկ անգամ ինքը մտնելով ապակեպատ մի պարտեզ, այնտեղ տեսնում է խաղողի խոշոր ողկույզներով հարուսը որթատունկեր: Պարտեզի տերը ասել էր, որ երբ իր պարտիզպանը առաջին անգամ եկել է աշխատանքի, ամենից առաջ էտել է որթատունկերը, ասելով, թե այլեւս անկարելի է պտուղ ակնկալել այդ պարտեզից: Էտելուց հետո երկու տարի խաղող չեն ունեցել, իսկ հիմա ահա՛ արդյունքը՝ առատություն:

Մենք հաճախ կարծում ենք, թե էտելը փչացնում է տունկը եւ պարտիզպանին համարում ենք անգութ: Սակայն Նա գիտի, որ լրջորեն էտելով արդյունքը առատություն պիտի լինի: Կան օրհնություններ, որ չենք կարող ունենալ, մինչեւ չվճարենք նրանց գինը ցավերով եւ փորձություններով: Եվ չմոռանանք, որ դա նշանակում է մեզ էտել: Դոկ. Մեյեր

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.