Մխիթարություն դժվար ժամանակների համար
Աստծո Խոսքը հստակ ասում է, որ մենք անցնելու ենք դժվար ժամանակներով այստեղ՝ երկրի վրա, բայց ոչ այն պատճառով, որ Աստված մեզ ցավ և վիշտ է կամենում, այլ որովհետև մենք ապրում ենք օրեցօր կործանվող աշխարհում: «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք. ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):
Անկախ կորուստներից, մահից, բաժանություններից, ֆինանսական դժվարություններից կամ խնդիրներից, մենք ունենք Նրա խոստմունքն այն մասին, որ չի թողնի մեզ և կմխիթարի մեզ շփոթության, վախի և վշտի ժամանակ:
«Թեև գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես. Քո գավազանն ու քո ցուպը՝ նրանք մխիթարում են ինձ» (Սաղմոս 23.4):
«Աստված մեզ համար ապավեն է և զորություն նեղությունների մեջ, նա շատ օգնական գտնվեցավ» (Սաղմոս 46.1):
«Որովհետև նրա բարկությունը ակնթարթի չափ է, բայց նրա քաղցրությունը բոլոր կյանքումը. իրիկունը լաց է գալիս, իսկ առավոտը՝ ցնծություն» (Սաղմոս 30.5):
«Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում նրանց խոցերը» (Սաղմոս 147.3):
«Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն» (Մաթևոս 5.4):
Աղոթեք Աստծուն մխիթարության համար: Մենք կանչված ենք աղոթելու և որոնելու Նրա օգնությունը նման ժամանակներում. «Թող քո ողորմությունը լինի ինձ մխիթարելու համար՝ քո ծառային տված խոսքիդ պես» (Սաղմոս 119.76):
Եկեք այսօր աղոթենք Նրա Խոսքի համաձայն. «Հա՛յր իմ և Տե՛ր իմ, ես աղաղակում եմ դեպի քեզ իմ դժվարության մեջ: Խնդրում եմ Քեզ, Սո՛ւրբ Հոգի, քո մխիթարության համար՝ այս անհանգիստ ժամանակներում: Համաձայն Քո կամքի՝ հայտնիր ինձ տրտմության հանդեպ հաղթանակի Քո ճանապարհը:
Հիսուսի անունով, ամեն»:
Խոսք՝ Աստծուց
Սուրբ Հոգին ասում է ձեզ այսօր. «Քեզ չեմ թողնի և քեզ չեմ լքի: Ես խոստացել եմ միշտ քեզ հետ լինել: Դու կարող ես ապավինել Ինձ քո կյանքի այս ժամանակում: Ես կօգնեմ քեզ, երբ ուժերդ չեն բավականացնի այլևս: Վստահիր ինձ, ընդունիր Ինձնից զորություն՝ դիմագրավելու ամեն նոր օրը»:
Բեկկի Դվորակ