Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին,- ասում է Տերը: Եսայա 40.1

Մխիթարություն ամբարեք: Այս էր մարգարեի պատգամը: Աշխարհը լեցուն է անմխիթար սրտերով, եւ դու նրանց մխիթարելու բարձր ծառայությունը սկսելուց առաջ կարիք ունես ամբարելու մխիթարություն: Այս պատրաստությունը վրադ թանկ պիտի նստի: Դու էլ պետք է անձամբ անցած լինես այն տառապանքներով, որոնք շատ սրտեր են արյունոտել, որպեսզի կարողանաս նրանց սրտակից եւ լավագույն կերպով օգտակար լինել: Այսպիսով քո անձը պետք է լինի մի հիվանդանոց, որտեղ պետք է բժշկվեն անհամար վիրավոր ու կոտրած սրտեր, քանի որ քո սիրտն էլ այդպես է սովորել աստվածային մխիթարությունը:

Ինչպես որ Մեծ Բժիշկը քո վերքերն է բուժել, դու էլ պետք է սովորած լինես նույն կերպ բուժել կոտրած սրտերը: Ուրեմն, զարմանու՞մ ես, որ Տերը հիմա քեզ անց է կացնում տառապանքների մեջով: Սպասիր տասը տարի, ու պիտի գտնես շատերին, որոնք ճիշտ քո նման են տառապել: Այդ ժամանակ նրանց պիտի պատմես, թե դու ինչպես ես տառապել ու ինչպես մխիթարվել:

Ինչպես է Տերը քո վերքերին սպեղանի դրել ու դրանք փաթաթել, այդ ժամանակ պիտի տեսնես, թե ինչպես հուսո ճառագայթները պիտի հալածեն վհատության եւ անմխիթարության ամպերը, եւ պիտի հասկանաս, թե ինչու՞ է Տերդ թողել, որ դու էլ անցնես նման տառապանքներով ու այդպես դաստիարակվես ու պատրաստվես դարմանելու վիրավոր ու անմխիթար անհամար սրտեր:

Տերը մեզ չի մխիթարում միայն մխիթարվելու համար, այլ որպեսզի մեզ դարձնի մխիթարողներ: Դոկ. Ջովէթ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.