Միակ ազգային դրոշը, որի վրա աստվածաշնչյան խոսք կա
Վերջերս Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերում դոմինիկացի մարզուհի Մարիլեյդի Պոլինոն նվաճեց արծաթե մեդալը` մի ձեռքով ծածանելով Դոմինիկյան Հանրապետության դրոշը, իսկ մյուս ձեռքում պահելով Աստվածաշունչը:Աշխարհում կա միայն մեկ երկիր, որի դրոշի վրա ծածանվում է Աստվածաշունչը՝ Դոմինիկյան Հանրապետությունը՝ Կարիբյան ծովի մի գեղեցիկ կղզի, որը հայտնի է իր ժողովրդի ջերմությամբ և եռանդով:Դրոշը ներառում է սպիտակ խաչ, իսկ հենց մեջտեղում զինանշանն է, որը ներառում է բաց Աստվածաշունչ՝ վերևում մի փոքր խաչ:
Բաց վիճակում գտնվող Աստվածաշունչը ներառում է Հովհաննես 8.32 խոսքը. «Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ»:
Աստծո գոյությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում դոմինիկացիների մեծ մասի կյանքում: Ոմանք նույնիսկ համոզված են, որ իրենց այս քրիստոնեական նվիրվածությունն է նրանց պաշտպանում շատ ու շատ բնական աղետներից, որոնք հարվածել են, օրինակ, հարևան Հայիթիին:
Կան այլ երկրներ, որոնք իրենց դրոշի վրա ևս ներառել են քրիստոնեական խորհրդանշաններ, ինչպիսին օրինակ խաչն է:
Այնուամենայնիվ, Դոմինիկյան Հանրապետությունը միակ երկիրն է, որի վրա դրոշի վրա Աստվածաշունչ և աստվածաշնչյան համար կա:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ evangelicalfocus.com