Աստծո ճամփան մրրիկի եւ փոթորիկի մեջ է: Նաում. 1.3

Երբ պատանի էի, հիշում եմ, որ բարձր լեռան ստորոտում գտնվող դպրոց էի հաճախում: Մի օր այդ լեռան կատարին ականատես եղա մեծ փոթորիկի, որ գալիս էր դեպի ներքեւի հովիտը: Երկնակամարը սեւացավ եւ երկիրը կարծես որոտումներից սկսեց դողալ: Մտածեցի, թե այն գեղեցկությունը, որ մինչ այդ տեսել էի, միանգամից ընդմիշտ պիտի քանդվի:

Սակայն փոթորիկը հովիտից անցավ ու գնաց: Եթե հաջորդ օրը այնտեղ վերադառնալով հարցնեի, թե ու՞ր մնացին նախորդ օրվա փոթորիկն ու կայծակները, մարգագետնի խոտը պիտի ասեր.« Նրանց մի մասը իմ մեջ է», ծաղիկները նույնպես պիտի ասեին.«Նրանց մյուս մասն էլ մեր մեջ է մնացել», նույնը պիտի ասեին պտուղները եւ դաշտի բոլոր ցանքերը:

Երբեւէ խնդրե՞լ ես, որ նմանվես քո սիրելի Փրկչին: Ցանկացե՞լ ես ունենալ Սուրբ Հոգու պտուղները, կամ աղոթե՞լ ես քաղցրության, հեզության եւ սիրո համար: Ուստի երբեք մի՛ վախենա այն փոթորիկներից, որ այժմ հարձակվում են քո վրա…
Նրանց բոլորի մեջ պահված են օրհնություններ, որոնք հետագայում կյանքդ պտղաբեր պիտի դարձնեն: ՀԵՆՐԻ ՈՒՈՐՏ ՊԻՉԸՐ

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.