Այս խոսքերն ինձ համար շատ կարևոր ու թանկ խոսքեր են: Սրանք ինձ միշտ ուժ են տալիս ու ճիշտ ուղղության մեջ պահում: Ուզում եմ, որ դու էլ հիշես: Գուցե քեզ էլ օգտակար լինեն:

Աստված մեր կյանքում չի գործի, քանի դեռ շտապում ենք: Շտապող մարդիկ չեն գիտակցում գործի լրջությունն ու կարևորությունը՝ ինձնից սկսած:

Ես շատ եմ մտածում, թե ինչո՞ւ է Աստված ինձ և Իր մյուս զավակներին սպասեցնում, թույլ տալիս կոտրվել, հուսահատվել, ուշանալ: Պատճառը մեկն է, որ Աստծո գործը մեր միջոցով հենց Աստված կատարի: Ոչ թե մենք լինենք անողը, այլ թույլ տանք, որ Աստված Իրեն հաճելի ձևով և Իր նախընտրած ժամանակ դա անի:

Քանի որ եթե մենք սկսենք մեր ուժով անել, կձախողենք ողջ ծրագիրը: Որովհետև մենք տկար անոթներ ենք: Միայն Աստծո զորությամբ կարող ենք կատարել Աստծո գործերը: Իսկ Աստված ամեն մի գործ ճիշտ ժամանակի համար է ստեղծել: Նա Իր ծրագրերի մասին մեզ հայտնում է նախապես, մեր մեջ դնում փափագ, հոժարություն, համապատասխան շնորհ ու տաղանդ և սպասում մեզ: Իրականում այդ Աստված է սպասում մեզ, ոչ թե մենք Իրեն: Նա սպասում է, թե երբ ենք մեր ես-ը, ուժը, կամքը, հասկացողությունը մի կողմ դնելու և թույլ տալու, որ աստվածայինը մեր մեջ լցվի՝ Աստվածային կամքը, իմաստությունը, զորությունը…

Հենց որ պատրաստ եղանք, Աստված կսկսի գործել:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.