Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք: Փիլ. 4.6

Շատ հավատացյալներ ապրում են անընդմեջ մտահոգ վիճակի մեջ, իսկ ուրիշները անընդհատ գանգատվում են եւ զայրանում: Առօրյա կյանքի մեջ կատարյալ խաղաղությամբ ապրելը գաղտնիք է, որն արժե ճանաչել: Ի՞նչ շահ մտահոգվելուց:
Մտահոգությունը շատ կյանքեր է փչացնում, որոնք կարող էին լինել եւ՛ օգտակար, եւ՛ գեղեցիկ: Անհանգստությունը, անձկությունը եւ մտատանջությունը բաներ են, որոնք բացարձակապես արգելված են մեր Տիրոջ կողմից, որ ասաց. «Հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք, կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք» (Մատթ. 6:25):

Սա չի նշանակում, թե մեր կյանքը պետք է անցկացնենք առանց ծրագրերի, առանց կարգ ու կանոնի եւ առանց աշխատելու, ընդհակառակն, այդ բոլորը անելու ենք առանց մտահոգվելու: Մարդիկ քո հոգսերը հասկանում են քո դեմքից եւ կնճիռներից, քո ձայնից եւ կյանքից: Աստծո կողմից պարգեւած կյանքի վերելքները բարձրացիր վստահությամբ, եւ այնտեղից նայելով պետք է փոքրանան բոլոր հոգսերդ:

Դժգոհությունը, տրտունջը, մտահոգությունը եւ անտեղի հարցումները միշտ տկարության նշաններ են: Սրանցից որեւէ բան շահու՞մ ենք: Ընդհակառակն, մենք մեզ անարժան ենք համարում մեր կոչումին եւ չենք կարողանում իմաստուն որոշումներ կայացնել: Ընկնում ենք հուսահատության մեջ, երբ կարող էինք հավատքով սավառնել բարձրունքներում:

Ո՜հ խաղաղ լինելու եւ Տերոջը ճանաչելու շնորհք…: Իսրայելի Սուրբը պիտի պահի եւ հոգ պիտի տանի Իրենների համար: Մենք կարող ենք վստահ լինել, որ Իր կամքը եւ Իր Խոսքը հաստատ պիտի մնան եւ պիտի կատարվեն, եթե բոլոր լեռներն էլ սասանվեն: Նա արժանի՛ է լիակատար վստահության: Ո՚վ իմ հոգի, արի եւ հանդարտությամբ հանգստացրու գլուխդ Նրա օրհնյալ կրծքի վրա:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.