Մի՛ անհանգստացեք ոչնչի համար, այլ աղոթե՛ք ամեն ինչի համար։

«Քանի որ Նա չխնայեց նույնիսկ իր Որդուն, այլ մատնեց նրան մեր բոլորի համար, մի՞թե մնացած ամեն ինչ մեզ չի տալու» /Հռոմեացիներ 8․32/։

Երբ երեխա էի և ինչ-որ բանի կարիք ունեի, ես խոսում էի հայրիկիս հետ: Երբեմն ինձ ինչ-որ թանկ բան էր պետք, բայց ոչ մի անգամ չէի անհանգստանում, թե որտեղից է հայրս գտնելու այդ գումարը այն ամենի համար, ինչ ինձ պետք է: Դա իմ գործը չէր։ Հայրիկիս գործն էր պարզել, թե որտեղից կգա փողը: Մանկությանս աշխատանքն էր պարզապես խնդրելը: Նույն կերպ ձեր գործը չէ պարզել, թե Աստված ինչպես է ապահովելու: Ձեր գործն է խնդրել: Երբ հարցնելու փոխարեն անհանգստանում եք, դուք ձեզ աթեիստի նման եք պահում, ով հավատում է, որ երկնային Հայր չունի:

Անհանգստությունը աթեիզմ է․ ապրել ձեր կյանքն այնպես, իբրև Աստված գոյություն չունի կամ չի կարելի վստահել: Աստվածաշունչը պարզ է. Աստված ցանկանում է, որ դուք ամեն ինչի համար աղոթեք նրան։ Հակոբոս4.2-ում ասվում է. «Դուք չունեք, որովհետև Աստծուց չեք խնդրում»։

Ավելի քիչ անհանգստացեք և ավելի շատ հարցրեք: Անհանգստանալու փոխարեն աղոթեք ամեն ինչի համար։ Ինչպես Փիլիպպեցիս 4․6-ում ասվում է. «Բայց ամեն իրավիճակում թող Աստված իմանա, թե ինչ է ձեզ հարկավոր աղոթքների և խնդրանքների մեջ»:

Աստված ցանկանում է, որ դու Իր մոտ գնաս «ամեն իրավիճակում»։ Դուք կարող եք խոսել Նրա հետ ամեն ինչի մասին՝ անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր է ձեր խնդիրը:

Հռովմայեցիս 8.32-ում ասվում է. «Քանի որ նա չխնայեց նույնիսկ իր Որդուն, այլ մատնեց նրան մեր բոլորի համար, մի՞թե նա չի տալու մեզ մնացած ամեն ինչ»: Աստված լուծել է ձեր ամենամեծ խնդիրը՝ մեղքը, և մնացած ամեն ինչ համեմատության մեջ փոքր է: Եթե ​​Աստված այնքան սիրեց քեզ, որ ուղարկեց Հիսուսին մահանալու քո մեղքերի համար, չե՞ս կարծում, որ Նա այնքան է սիրում քեզ, որ կօգնի քո ֆինանսական հարցերում: Չե՞ս կարծում, որ նա այնքան է սիրում քեզ, որ կօգնի քո առողջության հարցում, հարաբերությունների հարցում, կարիերայի որոշումներում: Աստված հետաքրքրված է քո կյանքի յուրաքանչյուր բնագավառով:

Իրականում Նա արդեն գիտի, թե ինչ է ձեզ հարկավոր, բայց Նա ցանկանում է, որ դուք խնդրեք դա: Պատրա՞ստ եք նվազեցնել սթրեսը ձեր կյանքում: Աստված սպասում է, որ դու գնաս Իր մոտ քո կարիքներով: Ընտրե՛ք չանհանգստանալն ոչ մի բանի համար և աղոթե՛ք ամեն ինչի համար:

Աղբյուրը՝ https://pastorrick.com/devotional/

Թարգմանեց Ագապե Թադևոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.