Մեծագույն հայտնագործությունները կյանքում…
Մեկ օր բժիշկ Սիմպսոնի մոտ եկավ մի երիտասարդ: Նա ցանկանում էր հաճոյախոսել նրան՝ կապված նրա մեծագույն հայտնագործության հետ բժշկության մեջ (շոտլանդացի մանկաբարձ-գինեկոլոգ ու վիրաբույժ Ջեյմս Յանգ Սիմպսոնը հայտնաբերել է քլորոֆորմի անզգայացնող հատկությունները):
Ի պատասխան հաճոյախոսության՝ բժիշկը պատասխանում է.
- Երիտասա՛րդ, մեծագույն հայտնագործությունները, որ ես երբևէ արել եմ, սրանք են: Առաջինը, որ ես ինձ մեղավոր ճանաչեցի, երկրորդը, որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է: