Մերժվածություն
Մերժվածության զգացում բոլորն են ունենում, նույնիսկ՝ Քրիստոսը:
Մատթեոս 27․46-ում գրված է.«Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. Այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ»։
Հոգեբանները նշում են, որ սթրեսային, կրիտիկական պահերին մարդը սկսում է խոսել իր մանկության լեզվով. այնպես էլ Քրիստոսը խաչի վրա խոսեց արամերենով՝ Իր մանկության լեզվով: Ամենածանր բանը, որ վերապրեց Քրիստոսը խաչի վրա, մերժումն էր Հայր Աստծուց: Ինչո՞ւ մերժվեց։ Այն մեղքերի պատճառով, որ վերցրեց Իր վրա, ու մեղքերը դարձան բաժանում Հոր և Որդու միջև:
Դա մեծագույն մերժումն էր, որ որևէ մեկը երբևէ կարող է վերապրել: Ու միանգամից մահացավ (խաչի վրա այդքան շուտ չեն մահանում), քանի որ սիրտը պայթեց:
Այդ ամենը Նա արեց մեզ համար․ Ինքը մերժված եղավ, որպեսզի ես ու դու ազատ լինենք մերժվածության զգացումից ...
Էդգար Հովասափյան
Ամբողջական նյութը՝ youtube.com