Մի երիտասարդ, ով ուներ բավականին լավ համբավ, մեկ անգամ քարտ խաղալիս կորցնում է իր ինքնառավարումը: Ատրճանակը վերցնելով՝ նա կրակում է իր խաղընկերոջ վրա և սպանում նրան: Տղային ձերբակալում են, դատում և դատապարտում են մահվան:

Բարեկամները և ընկերները նրան ողորմելու խնդրագիր են ուղարկում, և անգամ անծանոթ մարդիկ, իմանալով կատարվածի մասին և հաշվի առնելով նրա նախկին անբասիր կյանքը, որոշում են միանալ այդ խնդրագրին: Բարեխոսությունը հասնում է նահանգապետին:

Նա, վերանայելով խնդրանքները, խղճում է երիտասարդին և որոշում կյանք շնորհել նրան:

Գրելով համապատսխան փաստաթուղթը՝ նահանգապետը դնում է այն գրպանը և քահանայի հանդերձներով գնում բանտ՝ տղային այցելության: Երբ նա մոտենում է խցին, երիտասարդը ոտքի է կանգնում և ցանցից բռնվելով՝ աղաղակում. «Դե՛ն գնացեք: Ես չեմ ցանկանում ձեզ տեսնել: Այստեղ ձեզնից առաջ յոթն են եղել: Ես բավականին արդեն լսել եմ կրոնի մասին նաև տանը»:

Նահանգապետը փորձում է հանգստացնել տղային. «Բայց մի րոպե սպասեք, երիտասա՛րդ, ես մի լավ լուր ունեմ հայտնելու ձեզ: Թույլ տվեք խոսել ձեզ հետ»: Տղան նորից բղավում է. «Եթե հենց հիմա չհեռանաք այստեղից, ես անմիջապես կկանչեմ պահապաններին»:

Նահանգապետը մի քանի անգամ ևս փորձում է խոսել նրա հետ, բայց ապարդյուն. տղան անդրդվելի էր և չէր ցանկանում լսել: Վշտացած նահանգապետը շրջվում է և հեռանում:

Մի քանի րոպե անց գալիս է բանտապահը.

– Դե՛, երիտասա՛րդ, փաստորեն ձեզ այցելության էր եկել ինքը՝ նահանգապետը:

– Ի՞նչ,-զարմացած բացականչում է երիտասարդը:

– Այո՛, դա ինքը՝ նահանգապետն էր, և նա իր գրպանում ուներ ձեր ներման փաստաթուղթը, բայց դուք չցանկացաք լսել նրան:

Տղան ապշած էր. նա խնդրում է թուղթ ու գրիչ իրեն տալ ու նամակ է գրում.

«Հարգելի՛ պարոն նահանագապետ, ես մեղավոր եմ ձեր առջև և պետք է հայցեմ ձեր ներողամտությունը: Ես ցավում եմ, որ չցանկացա լսել ձեզ…» և այլն:

Նահանգապետը այդ նամակը ստանալով՝ թղթի հակառակ կողմում գրում է. «Հետաքրքված չեմ այս գործով»:

Գալիս է օրը, երբ երիտասարդին վիճակված էր պատասխան տալ օրենքի առջև: Նրան տալիս են վերջին խոսքի հնարավորություն: Եվ նա խոսում է.

«Ասեք երիտասարդներին, որ ես չեմ մեռնում իմ հանցանքի համար, որպես մարդասպան, որովհետև նահանգապետը ներում էր շնորհել ինձ, և ես կարող էի ապրել, բայց մեռնում եմ, որովհետև չցանկացա լսել և ընդունել նրան»:

Մենք բոլորս մեղավոր ենք Աստծո առջև և մեկ օր պատասխան կտանք Նրա առջև մեր մեղքերի համար: Աստված չի դատի մարդկանց միայն նրա համար, որովհետև նրանք մեղավոր են, այլ որովհետև նրանք չընդունեցին ներումը, որը Նա առաջարկում է այսօր բոլորին:

Քրիստոսը մահացավ բոլորի մեղքերի համար, և եթե մարդը ընդունում է այդ փրկագնումը, Աստված ներում է նրա մեղքերը: Մի՛ հրաժարվեք ձեր հանդեպ ցուցաբերված ողորմությունից:

Աստվածաշունչն ասում է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16):

Աղբյուրը՝ crossnews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.