Որովհետեւ Հոգով ենք սպասում արդարության հույսին՝ հավատի միջոցով: Գաղատացիս 5.5

Երբեմն ամեն բան ինձ համար խավար է թվում, այնքան խավար, որ ստիպված եմ լինում սպասել հույսի մի փոքրիկ նշույլով, թեեւ նույնիսկ հույսով սպասելը բավական դժվար է լիում: «Ուշացած հույսը սիրտն է հիվանդացնում» Առակաց 13.12:

Հույսի նշան չտեսնելով սպասել հույսին՝ մերժելով հուսահատությունը, աչքերը հառել մութ երկնակամարին, բայց շարունակել նայել, ակընկալելով, որ հնարավոր է վերջապես մի աստղ երեւա այնտեղից, սրտի մեջ ունենալ դատարկություն, եւ մերժել այդ դատարկությունը, սիրտը լցնելով ամենափոքր ներկայությամբ. ահա սա է տիեզերքի մեջ ամենամեծ համբերությունը: Սա էր Հոբի համբերությունը սաստիկ փոթորիկների մեջ, Աբրահամինը՝ Մորիայի լեռը բարձրացած ժամանակ, Մովսեսինը՝ Մադիամի անապատի մեջ, եւ Աստծո Որդունը՝ Գեթսեմանի մեջ:

Համբերել, որպես թե տեսնելով Անտեսանելին, սա՛ է ամենադժվար համբերությունը, որը տոկալ գիտի: Սա նշանակում է սպասել հույսի: Հիսու՛ս, Դու համբերությունը գեղեցիկ դարձրեցիր, Դու սպասումը Աստվածային դարձրեցիր: Դու մեզ սովորեցրիր ընդունել Հոր Աստծո կամքը, միայն նրա համար, որ Նրա՛ կամքն է: Դու ցույց տվեցիր, որ մեզ մատուցված բաժակի մեջ թեեւ տառապանքից զատ բան չենք տեսնում, մենք պարտավոր ենք չմերժե՛լ այն, համոզված լինելով, որ մեր երկնավոր Հայրը մեր տեսածից շատ ավելին է տեսնում, ու խմե՛լ այդ բաժակից:

Տե՛ր, տուր ինձ Գեթսեմանի Քո աստվածային զորությունը, զորություն, որ սպասում է աստղի, երբ մութ է երկնակամարը:

Տուր ինձ այն զորությունը, երբ իմ ուրախությունը հանկարծ վերցվել է ինձանից, մնալու եւ ասելու. «Իմ Հոր աչքերը տակավին տեսնում են փայլող կողմը»: Ես զորության բարձրագույն աստիճանին կհասնեմ այն ժամանակ, երբ կարողանամ անհույս վիճակի մեջ հույսով սպասել:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.